f

Անկախ

ՀՅԴ-ն՝ Մեծ Բրիտանիայում Արցախի շահերի պաշտպանության շուրջ


Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո, որը դրսևորվեց Արցախն արտաքին աշխարհից ֆիզիկապես մեկուսացնելով, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն անմիջապես ձեռնմուխ եղան ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված գործողությունների, որոնք միտված են Արցախի համար արտաքին քաղաքական զորակցության, իսկ Ադրբեջանի համար՝ միջազգային ճնշումների ապահովմանը։ Կատարված աշխատանքների մասին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հանդես է գալիս հաղորդագրություններով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ-ից:

Անցնող շաբաթների ընթացքում էական աշխատանքներ են կատարվել նաև Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի կողմից՝ բրիտանական հասարակական քաղաքական շրջանակներում ադրբեջանական ագրեսիայի բարձրաձայնման և բրիտանական կառավարությանը գործնական քայլերի դրդելու ուղղությամբ։ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբն անցնող շաբաթների ընթացքում ինտենսիվ պարբերականությամբ թողարկել է լրատվական տեղեկատուներ՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին Մեծ Բրիտանիայում անհրաժեշտ իրազեկվածության ապահովման համար։ Դրանց արդյունքում բազմաթիվ խորհրդարանականներ հանդես են եկել Արցախին սատարող և ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություններով, դիմել կառավարությանը՝ գործադրելու գործնական քայլեր։

Դեկտեմբերի 13-ին Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը հանդես է եկել իրազեկող հայտարարությամբ, ապա նույն օրը գրությամբ դիմել ՄԹ արտաքին քարտուղար Ջեյմս Քլեվերլիին՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական գործողությունները, հումանիտար օժանդակություն ուղարկել Արցախ և ճանաչել վերջինիս անկախությունը։ Արտաքին քարտուղարին, «Բրիտանիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի անունից, նամակ է հասցեագրել նաև խմբի նախագահ Թիմ Լոթնը՝ ուշադրություն հրավիրելով Արցախն էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական քաղաքականության և դրան անգլիական հակազդեցության անհրաժեշտության մասին։

Տարբեր առիթներով Արցախում ստեղծված իրավիճակի մասին կառավարությանը հարցումներ են արել, բրիտանական հակազդեցություն և գործնական քայլեր պահանջել խորհրդարանականներ Թիմ Լոթնը, Քերոլայն Քոքսը, Լորդ Ալթոնը, Լորդ ՄաքՔոլնեսը, Սթեֆան Դոթին, Քրիս Լոն, Ալեքս Սոբելը, Ջեսիկա Մորդենը և Ֆիոնա Բրյուսը։

Հունվարի 3-ին Արցախում հնարավոր ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել բարոնուհի Քերոլայն Քոքսը, միջազգային և բրիտանական կազմակերպություններ, ինչպես նաև անհատ գործիչներ։

Ավելի ուշ Բարոնուհի Քոքսը, Թիմ Լոթնը, Լորդ Ալթոնը, Քովենթրիի եպիսկոպոս Ռոման Վիլյամսը և այլոք հանդես են եկել բրիտանական մամուլում տեղ գտնող ադրբեջանական թեզերի դատապարտմամբ՝ պահանջելով ճշգրիտ տեղեկատվություն։

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը վերջին շաբաթների ընթացքում աշխատանքներ է իրականացրել նաև բրիտանական լրատվամիջոցների և անհատ լրագրողների հետ՝ անաչառ տեղեկատվության ապահովման և ադրբեջանական քարոզչության դեմ պայքարի համար։

Հունվարի 12-ին Քերոլայն Քոքսը գրությամբ դիմել է նաև ՄԹ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ալիսա Կերնսին՝ պահանջելով հարցում անել Արցախում ստեղծված անվտանգային իրավիճակի մասին և դրա հիման վրա պատրաստել հրատապ զեկույց, հանդիպել ՄԹ հայկական սփյուռքի հետ՝ անաչառ տեղեկատվության ստացման և ադրբեջանական կեղծ քարոզչության ազդեցության տակ չընկնելու համար։

ՀՅԴ Մեծ Բրիտանիա Արցախի շրջափակում Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին