f

Անկախ

Ֆրանսիան չի ճանաչում ԼՂ անկախությունը.դա համապատասխանում է միջազգային իրավունքին, որին ենթարկվում ենք.Յաել Բրաուն-Պիվեն


Դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը, այսօր Ֆրանսիան չի ճանաչում  Լեռնային Ղարաբաղի անկախությունը. դա  համապատասխան միջազգային իրավունքի, որին մենք ենթարկվում ենք: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի  Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։

Նրա խոսքով, Ֆրանսիայի եւ Սենատը, եւ Ազգային ժողովը երկուսն էլ ընդունել են բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմանին, դատապատելով նաև Լաչինի միջանցքի շրջափակմումը։

Լրագրողի հարցին՝  Ադրբեջանը համարում  է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է՝ այսպիսով մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունն, ի՞նչ տեսակետ ունեք այս հարցով, ԵԱՀԿ-ն կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Լաչինի միջանցքի բացման հարցով, Ֆրանսիայի ԱԺ նախագահը պատասխանեց.  «Ես կարծում եմ, որ այսօր կարևոր է կողմերը վերադառնան երկխոսության։ Մինսկի խումբը գոյություն ունեցող հարթակներից մեկն է։ Իհարկե, միակը չէ, բայց շատ կարևոր հարթակ է։ Այսօր կարևոր է, որ  դրան մասնակցի յուրաքնաչյուր կողմ, ընդունի  երկխոսության վերադառնալու անհրաժեշտությունը։

Մենք՝ խորհրդարանականներս, կոչ ենք անում վերադառնալ երկխոսության Մինսկի խմբի շրջանակներում։ Բայց սա միակ ձևը չէ։ Պետք է բոլոր  միջոցները փորձվի, որպեսզի հնարավորինս իրավիճակի լարումը դադարի։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև, բնականաբար, Հայաստանի դերը մեզ ասելու, թե որոնք են այն պայմանները, որոնք թույլ կտան վերադառնալ երկխոսության»,- նշեց նա:

Իր հերթին Ալեն Սիմոնյանը անդրադառնալով նույն խնդրին, ասաց. «Այսօր մենք տեսնում ենք, թե  ինչ եղավ Մինսկի խմբի հետ։ Այսօր մի իրավիճակ է, երբ ստեղծվել է, կարելի է ասել, մեկ-երկու այլ ֆորմատներ, որոնք  ինչ-որ չափով փորձում են փոխարինել Մինսկի ֆորմատը, բայց , այնուամենայնիվ, մենք արձանագրում ենք, որ Մինսկի խմբի համանախագահներից ԱՄՆ և Ֆրանսիան բազմիցս հայտարարել են, որ իրենք պատրաստ են և կգնան շարունակական համագործակցության և ՌԴ կողմից  նույնպես եղել է հայտարարություն առ այն, որ  իրենք պատրաստ են քննարկել այդ ֆորմատի գոյության և  այդ ֆորմատի հետագա  ճակատագրի վերաբերյալ հարցերը։ Բայց եկեք ֆիքսենք, որ այսօր մենք ունենք նաեւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ,  նաև  Մոսկվայի նախաձեռնությամբ մեկ-երկու ֆորմատներ, որոնք  զբաղվում են նույն խնդրով  և որոնք  պակաս կարևոր չեն։

Կարծում եմ, որ Մինսկի  խմբի  հարցը մշտապես պահելով օրակարգում, պետք է նաև որևէ ձևով  չնվազեցնենք մնացած բոլոր ֆորմատները, որոնք գոյություն ունեն, նաև այն ֆորմատը  որը ձևավորվեց Պրահայում Էմանեուել Մակրոնի  նախաձեռնությամբ»։

Հայաստան Ֆրանսիա

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին