f

Անկախ

Յուրի Սաքունց․ «Ցանկանում եմ բարեգործական նպատակով ռեկորդ սահմանել»


Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը 2022-ին, շարունակելով իր պատվաբեր գործունեությանը, հայրենակիցներին բազմաթվ անգամներ ոգևորեց սահմանծ նոր ռեկորդներով և տոնած հաղթանակներով։  
Անկախի հետ զրույցում Յուրին ամփոփում է 2022-ը, խոսում 2023-ին սպասվելիք նախաձեռնության մասին, ցանկանալով՝ Հայաստանին ու հայ ժողովրդին միայն ու միայն խաղաղություն։


-Յուրի, ինչպե՞ս անցավ 2022-ը, ամփոփեք տարին մարզական ձեռքբերումների առումով։  
-2022-ն անչափ հագեցած տարի էր․մի շարք կարևոր ու պատասխանատու ռեկորդներ սահմանեցի, հանդես եկա պրոֆեսիոնալ ռինգում, ինչը նոր էջ բացեց իմ մարզական կարիերայում։ Երբրէ պլաններ չեմ կազմում իմ անելիքների, անցնելիք ուղու վերաբերյալ, բայց վստահաբար կարող եմ ասել, որ տարին հագեցած էր և ձեռքբերումներով լի և կարելի է ստացված համարել։ Ամեն բան բարեհաջող ընթացավ։ Ամենաբարդ ու դժվար ռեկորդը, որ սահմանեցի՝ մետրոպոլիտենի գնացքի 33 տոննա քաշ ունեցող վագոնի տեղաշարժումն էր ՝ քաշեցի ճկույթով։ Շուրջ մեկ տարի նախապատրաստվել էի այդ ռեկորդին։ Մտահղացումն առաջացավ նրանից, որ անպայման ցանկանում էի բարձր քաշով առարկա տեղաշարժել,  այդ իսկ պատճառով ընտրեցի մետրոն։ Շատ ծանրաբեռնված, բավական դժվար մարզումներ էի անցկացրել նպատակիս հասնելու համար։


Ինձ համար անչափ կարևոր էր նաև բռնցքամարտում հանդես գալու և նորամուտս հաղթանակներով տոնելու գործընթացը։ Բռնցքամարտ շատ եմ սիրում: Բռնցքամարտի սիրողական առաջնությունը, քանի որ տարին մեկ անգամ է անցկացվում, որոշեցի ուժերս փորձել  պրոֆեսիոնալ մենամարտերում: Ուրախ եմ, որ ամեն բան բարեհաջող  անցավ ու հաղթանակներով։


-Որո՞նք են  2023-ի կարևորգույն  նպատակները։
-Ինչպես, նշեցի, չեմ սիրում ուղեգծել իմ անցնելիք ճանապարհը․այն հագեցած է լինելու։ 2023 թվականի ամենակարևոր միջոցառումը, որ ցանկանում եմ իրականցնել, տանկը ճկույթով քաշելն է։  Աստված առաջ, ցանկանում եմ այս միջոցառումը կազմակերպել բարեգերծական հիմունքներով, գիտեմ, որ բարդ է, բայց ամեն բան անելու եմ որ կարողանամ նպատակս իրագործել։


-Ձեր բարեմաղթանքը՝ այս դժվար ժամանակահատվածում։
-2023-ի ամենակարևոր ցանկությունս՝ խաղաղություն է, մնացածն ինքնըստինքյան կստացվի։ Կարող եմ շատ գեղեցիկ և հուզիչ խոսքեր ասել ու բարեմաղթանքներ հղել, բայց իրականությունից պետք չէ հեռանալ, մեզ անհրաժեշտ է  միայն և միայն խաղաղություն։


 

Սպորտ ռեկորդ պրոֆեսիոնալ բռնցքամարտ Հայաստան Յուրի Սաքունց հարցազրույց խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին