f

Անկախ

Հայաստանում դատավորներն իրավանորմերը ո՛չ մեկնաբանել գիտեն, ո՛չ կիրառել. Գոռ Հովհաննիսյան


Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոռ Հովհաննիսյանը, որ ապրում ու աշխատում է Գերմանիայում, գրում է հայկական իրավունքում իրավաբանական մեթոդաբանության անտեսված դերի մասին:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայկական դատական ակտերն ընթերցելիս աչք է ծակում, որ դատավորներն իրավանորմերը ո՛չ մեկնաբանել գիտեն, ո՛չ կիրառել։ Բոլոր դատական ակտերում հետևյալ պատկերն է․ դատավորը էջերով ուղղակի իրար հետևից բառացիորեն արտագրում է օրենքների նորմերը («Ըստ էսինչ օրենքի էնինչ հոդվածի՝․․․ Համաձայն՝․․․» ու էսպես մի քանի էջ)։ Դրանից հետո պարտադիր գրում է հետևյալ տխմար նախադասությունը՝ «Սույն նորմերի վերլուծությունից բխում է, որ․․․» ու նորից կրկնում այն, ինչ գրված է օրենքում։ Ոչ մի մեկնաբանություն, օրենքներում գործածված իրավական հասկացությունների ոչ մի սահմանում, ոչ մի պարզաբանում, թե օրենքի ո՛ր բառն ի՛նչ է նշանակում։

Սրա պատճառներից մեկն իրավաբանական մեթոդաբնությունից անտեղյակ լինելն է։

Գործող իրավունքի նորմերը հասկանալու և դրանք կիրառելու կանոնները մեզ տրամադրում է իրավաբանական մեթոդաբանությունը։ Նա է մեզ ասում, թե որոնք են ընդունելի իրավաբանական փաստարկները, և ինչպես ու ինչ հանգամանքներում դրանք կարող են կիրառվել։ Իրավաբանական մեթոդաբանությունն այդպիսով օգնում է նաև խուսափել փաստարկման սխալներից կամ հայտնաբերել դրանք։

Միայն շատ սահմանափակ չափով է մեթոդաբանությունը վերաբերում բովանդակություններին։ Անշուշտ մեթոդաբանությունը չպետք է կույր գործիք լինի անարդարությունների համար։ Բայց նրա խնդիրը չէ ոչ անարդար օրենքի դեպքում իրագործել նրա քաղաքական կամ բովանդակային նպատակները։

Նաև շատ ճիշտ մեթոդական փաստարկման դեպքում կարող է պարզվել, որ միևնույն օրենքից կարելի է արտածել երկու տարբեր արդյունքներ։ Դա չպետք է զարմացնի, որովհետև մեթոդաբանությունը միայն ասում է, թե ո՛ր փաստարկներն են թույլատրելի և որոնք՝ ոչ, և թե փաստարկի ո՛ր տեսակն ընդհանուր առմամբ ի՛նչ կշիռ ունի։ Բայց նա չի կարող բովանդակային իմաստով բոլորի համար պարտադիր ուժով ասել, թե ո՛ր փաստարկն է կոնկրետ դեպքում ավելի համոզիչ։

Հետևաբար, կարելի է իրավաբանական մեթոդաբանության խնդիրը ձևակերպել այսպես․ նա սահման է գծում ընդունելի իրավաբանական փաստարկման և անընդունելի իրավաբանական փաստարկման միջև։ Նա կարող է նաև մեզ օգնել փաստարկները ճիշտ դասակարգելու և դրանց կշիռը ճիշտ որոշելու հարցում։ Բայց մեթոդաբանությունը չի երաշխավորում մի որոշակի արդյունք, ոչ էլ, առավել ևս, երաշխավորում է ճիշտ արդյունքը։ Մեթոդաբանությունը կարող է զենք լինել ընդդեմ օրենքների տեքստերի գաղափարաբանական խեղաթյուրման։

Բացի դրանից, իրավաբանական մեթոդաբանությունը նպաստում է իշխանությունների բաժանմանը։ Դատավորը չունի մեթոդների ընտրության ազատություն։ Իրավաբանական մեթոդաբանության ճանաչված կանոնները պահպանելը սահմանադրական պահանջ է։ Օրենքով կաշկանդված լինելը (ՀՀ Սահմ․ 164-րդ հոդ․) դատավորի համար նշանակում է նաև կաշկանդվածություն իրավաբանական մեթոդաբանության ճանաչված կանոններով։ Հակառակ դեպքում դատավորի որոշումը կլինի ՀՀ Սահմ․ 28-րդ հոդվածի պահանջը խախտող ԿԱՄԱՅԱԿԱՆ որոշում (ինչպիսին որ հիմա հայկական  դատական ակտերն են)։

Գերմանիայի Դաշնային ՍԴ-ն իր որոշումներից մեկում ասում է․ «Գերիշխող կարծիքը, որին հետևել են դատարանները, հենվում է մեկնաբանման ընդունված մեթոդների վրա։ Այդ պատճառով այդ կարծիքը բոլոր դեպքերում կամայական չէ»։

Նշված պատճառով մեթոդաբանական հարցերը նաև ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ են։

Իրավաբանական մեթոդաբանությունը չի կարելի անտեսել»։

Հայաստան Գոռ Հովհաննիսյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին