f

Անկախ

Թուրքիան չունի ցանկություն կարգավորել հարաբերությունները ՀՀ-ի հետ. նա սպասում է խաղաղության համաձայնագրին. թուրքագետ


Արդեն մեկ տարուց մի փոքր ավել է, որ խոսվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, եւ այս գործընթացի ժամանակ մենք որեւէ  նկատելի առաջընթաց չենք տեսել: NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Անդրադառնալով Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացմանը, նա ասաց. ««Ո՞րն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակը՝ բացել սահմանները, ունենալ դիվանագիտական հարաբերություններ: Այս մեկ տարում այդ երկու հարցի ուղղությամբ մենք չենք տեսնում: Այսինքն թուրքական կողմն ամեն ինչ անում է բացի բուն թեմայից: Հարցի շուրջ պտտվում է, սակայն հարցի լուծում չկա: Սա ընդամենը փորձ է ինչ-որ բան ցույց տալ աշխարհին եւ ասել՝ տեսեք, մենք առաջընթաց ունենք, արդեն բեռնափոխադրում տեղի ունենալ: Բեռնափոխադրում մինչեւ հիմա էլ տեղի է ունենում, իհարկե, ոչ օդային, այլ ցամաքային: Այսինքն սա ներկայացնել Հայաստանի նկատմամբ զիջում կամ բարի կամքի դրսեւորում, այնքան էլ տեղին չէ: Բոլորս գիտենք, որ օդային բեռնափոխադրումը թանկ է, ամեն ապրանք չէ, որ կարող է փոխադրվել: Հայաստան հիմնականում գալիս են շինանյութ եւ արդյունաբերական այլ ապրանքներ, որոնք օդային ճանապարհով բավականին թանկ կստացվի եւ տնտեսական առումով ձեռնտու չի լինի: Այսինքն սա Թուրքիայի կողմից շխարհի աչքերին թոզ փչելու հերթական քայլն է: Իրականում մեկ տարում ոչինչ չի արվել: Սա քաղաքական համատեքստում զրո արժեք ունի»,-ասաց նա:

 

 

Հարցին, թե արդյոք Թուրքիան չի ուզում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, թուրքագետը հիշեցրեց, որ Թուրքիան է փակել Հայաստանի հետ սահմանը. «Եթե ուզում է կարգավորել հարաբերությունները, կարիք չկա ամիսներով, տարիներով խոսել: Փակել ես, եղբայր, բացիր: Թուրքիան փակել է, ինքն էլ կարող է բացել: Ինչի՞ շուրջ ամիսներով խոսել»:

Նա բերեց իրար թշնամի Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների փորձը. «Եթե ՀՀ քաղաքացին միշտ կարողացել է գնալ Թուրքիա, ապրանքներ բերել, ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ այդ կապը չի եղել: Իսրայելցի մարզիկներին անգամ թույլ չեն տվել գնալ Դուբայ մրցումների: Նրանք ամիսների ընթացքում կարողացան կարգավորել իրենց հարաբերությունները, վերականգնել ավիափոխադրումները, փոխայցելությունները, հարաբերությունները դնել լավ մակարդակի վրա: Այսինքն եթե կա ցանկություն, մնացածը ընդամենը ամսիների հարց է: Իսկ մենք տեսնում ենք, որ Թուրքիան չունի այդ ցանկությունը, ինչը պայմանավորված է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով: Թուրքիան սպասում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»:

Անդրանիկ իսպարյանի խոսքով, եթե անգամ ցամաքային սահմանը բացեն երրորդ երկրների քաղաքացիների համար, դա ունի զրո նշանակություն. «Եթե Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիներն այդ սահմանով չեն կարողանալու անցնել, եթե հայկական բեռները չեն կարողանալու Թուրքիայով անցնել Եվրոպա, մեզ համար ի՞նչ տարբերություն, որ ֆրանսիացին Հայաստան կգա ոչ թե Վրաստանով, այլ Թուրքիայից միանգամից կմտնի Հայաստան: Դա ոչինչ է իրականում»:

Անդրանիկ Իսպիրյան Թուրքիա Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին