f

Անկախ

Ադրբեջանը հստակ հասկանում է, թե ինչ է ուզում, հարցն այն է, թե Հայաստանում հասկանո՞ւմ են, արդյոք, թե ինչ են ուզում․ քաղաքագետ․ «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի՝ շուրջ մեկ ամիս շրջափակված լինելու արդյունքում ձևավորվել է մի ընդհանուր պատկեր, որն ավելի խորքային դիտարկելու պարագայում ուշագրավ իրողության մասին է վկայում: Այս կարծիքին է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, որը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է այն հիմնական խնդիրներին, որոնք բխում են ստեղծված իրավիճակից:

«Արտաքուստ տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանցիները խախտել են նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, շրջափակել են Արցախը, Հայաստանի իշխանությունները, Արևմուտքը ոչինչ չեն կարող անել, Ռուսաստանն էլ խառնված է Ուկրաինայի պատերազմով: Արդյունքում Արցախը դանդաղ մահանում է, ու տպավորությունն այնպիսին է, թե գլխավոր մեղավորն Ադրբեջանն է և այլ ոչ մի մեղավոր չկա, բայց իրականությունը լրիվ այլ է»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, խնդիրը հետևյալն է. «Երբ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրվեց, այնտեղ ներառված կետերը համապատասխանում էին այն ժամանակվա քաղաքական իրավիճակին: Ո՞րն էր այդ իրավիճակը: Փաստացի ռուսները փրկեցին Արցախի մնացած մասը, որոշում կայացվեց, որ հայկական զորքերը պետք է դուրս գան Քարվաճառից, Լաչինի միջանցքը պետք է պահեին խաղաղապահ ուժերը, իսկ ԼՂ կարգավիճակի խնդիրը թողնում էին հետագայի քննարկման: Մինչ այս Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքներում, հետագայում Կազանյան համաձայնագրի շուրջ բանակցություններում և բոլոր քննարկումների ժամանակ դրված էր հետևյալ դրույթը՝ ԼՂ-ի և ԼՂ-ն Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի, այսպես ասած, խնդիրները թողնվելու են հետագայի քննարկմանը: Նոյեմբերի 9-ի համաձայնագրով ևս հենց այդ բովանդակության հիման վրա էր, որ ՌԴ-ն կարողացավ Լաչինի միջանցքը վերահսկելու պարտավորություն ստանձնել: Իսկ ի՞նչ կատարվեց հետո: Հետո Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, փոխեց ամբողջ տրամաբանությունը. նախ՝ արևմտյան հարթակում սկսեց հայտարարել, որ ԼՂ-ն պետք է քննարկի, թե Ադրբեջանի կազմում ինչ կարգավիճակում պետք է լինի:

Անցած տարվա գարնանը հայտարարեց, որ «Արցախի կարգավիճակի հարցում պետք է նշաձողը մի փոքր իջեցնենք», հետո արդեն Պրահայում փաստացի պաշտոնապես հաստատեց ասվածը: Ռուսներն ապշած էին ու ասում էին, որ եթե հայերը համաձայն են, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում լինի, մենք խնդիր չունենք: Իրականում ռուսները չեն կարող հայերից ավելի հայ լինել, ինչը պահանջելն իրականում անմեղսունակություն կլինի»: Անդրադառնալով նշվածին հաջորդած գործընթացներին՝ նա հավելեց. «Երբ ռուսները նման բան հայտարարեցին, Ադրբեջանը հայտարարեց, որ եթե Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ ԼՂ-ն պետք է մնա Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ ԼՂ հանքերը, միջանցք հասկացողությունը պետք է լինեն Ադրբեջանինը: Երբ կարգավիճակը փոխվում է, Ադրբեջանն էլ է փոխում իր մոտեցումը, ինչը շատ տրամաբանական է: Հենց Նիկոլ Փաշինյանն է Ադրբեջանին մոտեցում փոխելու շանս տվել: Եթե Հայաստանը ճանաչում է, որ ԼՂ-ն պետք է մնա Ադրբեջանի կազմում, այս տեսանկյունից Ադրբեջանի դիրքորոշումները տրամաբանված են դառնում: Իսկ Նիկոլ Փաշինյանի մոտեցումն ակնհայտ է. այսինքն, իրականում Լաչինի միջանցքի շրջափակումն առաջացել է Փաշինյանի պահվածքից: Միգուցե նա չէր ուզենա, որ այդպիսի բան լիներ, բայց այդպես ստացվել է, որովհետև երբ իշխանության են գալիս փողոցային տգետներն ու անգրագետները, այդպես է լինում: Հայ ժողովուրդը պետք է իմանա, որ իր որոշման գինն է վճարում»:

Քաղաքագետի խոսքով, հաշվի առնելով վերոնշյալը՝ զուտ տեխնիկական լուծումները բավարար չեն լինելու: «Մենք այլևս չեք կարողանալու Լաչինի միջանցքը բացել:Լաչինի միջանցքի բացման երկու ճանապարհ կա. կա՛մ պետք է Նիկոլ Փաշինյանին վռնդել իշխանությունից և այստեղ նորմալ իշխանություն ձևավորել, կա՛մ պետք է Արցախի իշխանությունները հայտարարեն, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, համաձայնեն, որ հանքերը կառավարվեն ադրբեջանցիների կողմից: Այդ ժամանակ ճանապարհը կբացվի: Ուրիշ ճանապարհ չկա: Եթե այսօր Արցախում համաձայնեն անցակետ տեղադրելու տարբերակին, ադրբեջանցիներն անընդհատ նոր պահանջներ են դնելու: Ադրբեջանը հստակ հասկանում է, թե ինչ է ուզում, հարցն այն է, թե Հայաստանում հասկանո՞ւմ են, արդյոք, թե ինչ են ուզում: Ըստ իս, չեն հասկանում: Եթե հայ ժողովուրդն ուզում է որևէ ակնկալիք ունենալ աշխարհից, աշխարհը պետք է հասկանա՝ հայ ժողովուրդն իրենից ինչ է ներկայացնում, ով է և, ամենակարևորը, ինչ է ուզում: Մարդիկ չեն հասկանում, թե հայ ժողովուրդն ինչ է ուզում: Իրականում ցանկություններն անհասկանալի են, իսկ հայ ժողովրդի ցանկությունները ձևավորվում են ընտրված իշխանություններով: Բայց խայտառակ իշխանություն է ձևավորվել, ինչը նաև աշխարհն է տեսնում»,-ընդգծեց քաղաքագետը:

Նրա խոսքով, մուրացիկի կարգավիճակում գտնվողին երբեք գործընկեր, ռազմավարական դաշնակից չեն դիտարկի. «Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ևս միջազգային մակարդակով քաղաքական մուրացկան է դարձրել, որն այլևս ոչ մի լուրջ քայլ աշխարհից ակնկալել չի կարող: Ցանկացած ժողովրդի դրսում դիտարկում են իր իշխանությամբ, մանավանդ, երբ իշխանությունն ընտրություններով է ձևավորվել: Այսինքն, շատ ավելի ծանր վիճակում ենք մենք հայտնվել, քան կարելի է պատկերացնել: Խնդիրները տեխնիկական լուծումները չեն: Նույնիսկ Փաշինյանին փոխելը բավարար չէ աշխարհին ապացուցելու, որ մուրացկան չենք: Քայլերով ու գործողություններով պետք է ապացուցել հակառակը, որ աշխարհը վերջնականապես հասկանա, որ մեզ հետ կարող է որպես գործընկեր հանդես գալ: Լավ, վատ, ուժեղ, թույլ՝ երկրորդական խնդիր է»:

Անդրադառնալով այս շրջանում ՀՀ իշխանությունների կողմից Ռուսաստանին ուղղված ազդակներին, որոնք արվեցին նաև Փաշինյանի վերջին ասուլիսի ընթացքում՝ Երվանդ Բոզոյանը շեշտեց. «Հակառուսականությունը երկու նպատակ ունի: Առաջին՝ եթե կա խնդիր, ուրեմն պետք է գտնել մեղավորներ: Հիշենք՝ երբ եկան իշխանության, ամեն ինչի մեջ նախկին իշխանություններին էին մեղադրում: Քանի որ Լաչինի միջանցքի փակման մեջ հնարավոր չէ մեղադրել նախկին իշխանություններին, ուրեմն նոր մեղավորներ պետք է փնտրել, որոնք այս դեպքում ռուսներն են: Այդ մարդը խաբելով է իշխանության եկել, շարունակում է խաբել սեփական ժողովրդին: Նա գիտի, թե այս ամենն ինչ կործանարար հետևանքներ է ունենալու իր համար, ու արդեն այս փուլում, ի դեմս Ռուսաստանի, նոր քավության նոխազ է գտել: Ըստ էության, հայտարարելով, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի անվտանգության պատասխանատուն ՌԴ-ն է, նա փաստացի հող է նախապատրաստում, որ վաղը-մյուս օրն արևմտյան որևէ երկիր փախուստի դիմածի կարգավիճակով հայտարարի, որ Հայաստանի կործանման մեղավորը Ռուսաստանն է: Ռուսաստանին մեղադրելը ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին պոպուլ յար է: Սա իրեն ընտանիքով արևմտյան որևէ երկրում փրկվելու շանս կտա, իհարկե, Հայաստանի կործանման հաշվին»:

Քաղաքագետը շեշտեց, որ «մեղավորները» կարող են նաև փոխվել: «Հիմա կմեղադրեն ռուսներին, վաղը-մյուս օրը՝ ամերիկացիներին, ֆրանսիացիներին: Երբ մարդն անգրագետ ու տգետ է, ոչինչ չի կարող անել և ամեն ինչ ձախողում է, չի ասելու՝ ես մեղավոր եմ: Այս իշխանությունն իր փրկության համար հենց այդ վարքագծով է առաջնորդվում, որ արդարացնի իր անմեղսունակ քայլերն ու որոշումները, երկրի ծանր վիճակը: Հայ ժողովուրդն ամեն օր զարթնելով՝ սպասում է, թե էլ ինչ կատաստրոֆա է լինելու: Այս հոգեվիճակի համար, իհարկե, Փաշինյանն իրեն չի մեղադրելու: Երբ ասուլիսի ժամանակ իրեն հարցին՝ իրեն մեղավոր չի՞ ճանաչում, շփոթվեց, փիլիսոփայելով, ի վերջո, ծիծաղելի վիճակի մեջ հայտնվեց: Փաստացի խոստովանելով, որ մեղավոր է, միևնույն ժամանակ ասաց՝ եթե մեղավոր եմ, հանեք, եթե չեք հանում, ուրեմն պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ: Ճիշտ է ասում: Եթե հայ ժողովուրդը հետևում է, թե ինչպես է կործանման գնալու, ապա քաղաքական վերնախավի հետ մեղավոր է նաև հայ ժողովուրդը»:

Քաղաքագետը շեշտեց՝ արդեն մեկ տարի է, ինչ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում և չի էլ թաքցնում, որ Արցախի հարցում ձեռքերը լվացել է. «Ավելին, անուղղակի մեղադրում է նշվածին դեմ հանդես եկող մարդկանց՝ ասելով, որ նրանք են մեղավոր լինելու, երբ վաղը չէ մյուս օրը Ադրբեջանն արդեն ՀՀ տարածքների նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնի: Հիշենք իշխանության գալու ժամանակ և այժմ արվող լոզունգները: Խաբեբաներն էլ որոշակի սահմաններ ունեն, բայց նման «կլասի» խաբեբա, անկեղծ ասած, պատմության մեջ չեմ հիշում: Այս «կլասի», այս աստիճանի խաբեբա լինելն ու մինչև հիմա իշխանության մնալն աբսուրդ է»»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան Երվանդ Բոզոյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին