f

Անկախ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հեռացել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովից


Ազգային ժողովում պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գեղամ Նազարյանը հունվարի 11-ին հայտարարել է, որ հեռանում է հանձնաժողովի կազմից՝ ի նշան կառավարության դեմ բողոքի, որը մերժել էր իր առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը։

Նա որոշել է տեղափոխվել պետաիրավական հարցերի հանձնաժողով։ Նազարյանը, մասնավորապես, նախաձեռնել էր «Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինվորականների ընտանիքների երաշխիքների մասին» օրինագիծը։ Փաստաթուղթը քննարկվել է հանձնաժողովի նիստում։ Նիստի ժամանակ Նազարյանը տեղեկացրել է, որ կառավարությունը հավանություն չի տվել օրինագծին՝ վկայակոչելով պետբյուջեի համար հավելյալ բեռը։

Պատգամավորի խոսքով, եթե օրենքն ընդունվեր, զոհված զինծառայողների ընտանիքների անդամները կկարողանային հիպոտեկ վճարել, ծածկել բուժման եւ սոցիալական այլ ծախսեր։ «Օրենքը թույլ կտար էապես թեթեւացնել զոհվածների կանանց եւ երեխաների սոցիալական խնդիրները»,- ընդգծել է խորհրդարանականը։

Կառավարության դիրքորոշումը Նազարյանն անվանել է վիրավորական եւ անհասկանալի։ Եվ նա որոշել է դուրս գալ հանձնաժողովի կազմից։

Ի պատասխան՝ նիստին մասնակցող պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է, որ նկատառումները, ինչպես նաեւ կառավարության դիրքորոշումը օրինագծի վերաբերյալ հստակ ներկայացվել են 9 էջից բաղկացած պարզաբանող փաստաթղթում։ «Նազարյանի բարձրացրած խնդիրը չափազանց արդիական է, եւ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետագա համագործակցության, փոխընդունելի լուծումների մշակման»,- ասել է Սարգսյանը։ Նա Նազարյանին առաջարկել է ծանոթանալ փաստաթղթին, ինչից հետո շարունակել քննարկումը։

Բավական երկարատեւ քննարկումներից եւ բանավեճերից հետո խորհրդարանական մշտական հանձնաժողովը, ինչպես կառավարությունը, բացասական եզրակացություն է տվել այս օրենսդրական նախաձեռնությանը։

Հայաստան Գեղամ Նազարյան

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին