f

Անկախ

Իմ հայրենի քաղաքին եմ պարտական իմ բոլոր ձեռքբերումներով և հաջողություններով․ Բերձորի երգչուհի


«Այն ամենին, ինչին հասել եմ իմ կյանքում և այն ամենին, ինչին հասնելու եմ, Բերձորին եմ պարտական։ Իմ հայրենի քաղաքին եմ պարտական իմ բոլոր ձեռքբերումներով և հաջողություններով»,- ասում է 18-ամյա Լիլիթ Ավագյանը։ Նա երազում է աշխարհահռչակ երգչուհի դառնալ և համաշխարհային բեմերից հնչեցնել իր հայրենի քաղաքի՝ Բերձորի անունը, իր հաջողություններով բարձր պահել քաղաքի պատիվը։

«Բերձորն ու Արցախն իմ դաստիարակության մեջ մեծ  դեր են  ունեցել։ Այնտեղ ես ճանաչել եմ, թե ինչ է ընկերությունը, հավատարմությունը, իմ այնտեղի ընկերներն ինձ հարազատ մարդիկ էին, մենք ընտանիքի նման էինք։ Բերձորն ինձ սովորեցրել է մեծերին հարգել և չմոռանալ  քո արմատները։ Եթե մարդ չսիրի իր հայրենիքը, մոռանա իր արմատների մասին,  առանց դրա որևէ հաջողության հասնել չի կարող»,- ասում է նա։

 Լիլիթը ծնվել ու մեծացել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում։ Սովորել այնտեղի երաժշտական դպրոցում։ Ասում է՝ դեռ թոթովախոս հասակից երգել է։ Ծնողներն էլ, նկատելով նրա տաղանդը, երաժշտական կրթության են տվել՝ սովորել է և դաշնամուրային բաժնում, և վոկալ։ 

Դեռ մանուկ հասակից ընդգրկվել է եկեղեցու երգչախմբում, նաև  մասնակցել է քաղաքում կազմակերպված բոլոր մշակութային միջոցառումներին ու փայլել իր կատարումներով՝ ձեռք բերելով Բերձորի երգչուհի տիտղոսը։ Ներկայում Լիլիթը սովորում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի դաշնամուրային բաժնում, ինչպես նաև Երգի պետական թատրոնում։ Նա վերջերս մասնակցել է նաև «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հայ երգիչ» նախագծին ու հաջողությամբ հաղթահարել 2 փուլերը։ 

Ասում է՝ «Հայ երգիչն» առաջին մրցույթն էր, որին մասնակցել է։ «Հայտարարությունը տեսա, մասնակցելու ցանկություն առաջացավ։ Մայրիկիս ասացի, քաջալերեց»,- պատմում է Լիլիթը՝ հավելելով, որ հույս չուներ, որ իրեն կկանչեն։ Բայց լսումների փուլը հաջողությամբ հաղթահարելուց հետո ոգևորվել է՝ հնարավորություն էր ստեղծվել ցույց տալու, թե ինչ տաղանդաշատ մարդկանց է ծնել Բերձորը։

«Շատ էի հուզվում։ Բայց կարողացա ներքին հանգստություն գտնել ու երգել»,- հիշում է նա՝ հավելելով, որ իր հաջողություններով ընտանիքի անդամներին հավասար ուրախացել են բոլոր բերձորցիները, ստացել է բազում բարեմաղթանքներ ու գովեստի խոսքեր։

Եվ չնայած նախագծի 2-րդ փուլից Լիլիթը դուրս է մնացել, ասում է, որ հասցրել է մեծ փորձ ու սեփական ուժերի նկատմամբ վստահություն  ձեռք բերել։ Ավելին, պատրաստվում  է հետագայում էլ մասնացել մցութային այլ նախագծերի և իր ուժերը փորձել։

«Ապագայի համար մեծ պլաններ ունեմ, շուտով ավարտելու եմ։ Բազում մտքեր կան։ Աստված առաջ, թե որն իրականություն կդառնա»,- ասում է նա։

Հիշում է՝ Բերձորում միշտ ասում էր, որ Երևանում կրթություն ստանալուց հետո հայրենի քաղաք է վերադառնալու և դասավանդելու  է այնտեղի երաժշտական դպրոցում։ 

«Իմ դաշնամուրի ուսուցչուհին  ինձ ասում էր՝ դու ես իմ գործի շարունակողը, պետք է գաս և մեր երգչախումբը ղեկավարես։ Ես այնքան էի սպասում այդ օրվան․․․բայց  պատերազմն ամեն ծրագիր խափանեց,- ասում է նա։- Հիմա Բերձորը մերը չէ, բայց ես վստահ եմ, որ այն նորից մերն է լինելու, և ես գնալու եմ ու Բերձորի երեխաներին դասավանդելու եմ»։

Լիլիթն ասում է՝ չնայած ներկայիս ծանր իրողություններին՝ իր մեջ մի ներքին լավատեսություն կա, և վստահ է, որ այդ հողերը մի օր նորից հայկական են լինելու։ 

«Բերձորի հանձնումից առաջ՝  օգոստոսի 18-ին, մասնակցել եմ վերջին պատարագին ու երգել։ Անասելի ցավ էր, որը չեմ կարող նկարագրել։ Բայց ես իմ Բերձորը հիշում եմ կանգուն  ու ծաղկուն։ Արցախը մերն է։ Ու իմ մեջ մի վստահություն կա, որ ես դեռ մի օր հետ եմ գնալու»,- ասում է նա՝ հավելելով, որ չնայած Երևանում նոր ընկերներ ու շրջապատ է ձեռք բերել, բայց կարոտում է Բերձորը և ամենուր փորձում է նմանություններ գտնել իր հարազատ քաղաքի հետ։

«Կարոտել եմ իմ տունը, իմ սենյակը, մեր հարևանը իմ ուսուցիչն էր, հենց սխալ էի նվագում, զանգում, ասում էր՝ այս նոտան սխալ ես նվագել։ Այստեղ այդ ամենը չկա։  Ամեն ինչն եմ կարոտել։ Անգամ այն անանցանելի ճանապարհները, որով դպրոց էինք հասնում։ Բերձորի անգամ քարն ու թուփն եմ կարոտել։ Այնտեղ ամեն ինչ ուրիշ էր, մարդիկ էլ ուրիշ էին՝ միմյանց սիրում ու հարգում էինք, մի ընտանիքի նման էինք»,- ասում է նա։

Դիմելով իր տարեկիցներին՝ Լիլիթը կոչ է անում ոչ մի պարագայում չմոռանալ իրենց արմատների մասին, որովհետև կյանքում ամեն հաջողությամբ հենց արմատներին ենք պարտական։ «Աստված եմ կանչում, որ հայտնի մարդ լինեմ ու հպարտությամբ  Բերձորի անունը հնչեցնեմ»,- ասում է նա։ 

Հիշելով հայրենազրկումը՝ Լիլիթը պատմում է, որ չէր կարողանում հավատալ, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին լուրը ճիշտ է։ «Բայց երբ կյանքում  առաջին անգամ հորս լաց լինելուց տեսա, հասկացա, որ այդպես է»,- ասում է նա։

Ասում է՝ Բերձորին մնաս բարով չի ասել և լքված ու ավերված տեսարաններն էլ փորձում է չհիշել, քանի որ նպատակը իր հայրենի քաղաքը մի օր նորից հայկական ու ծաղկուն տեսնելն է։

«Մեր ունեցածը պահպանելու համար պետք է միասնական լինենք, այլևս չպառակտվենք, իմը ու քոնը չտարանջատենք, լինենք համախմբված ու հայրենասեր,- ասում է նա։-Մեզ այնքան են պառակտել, որ ժողովուրդն էլ չի հավատում, որ կարող է մի լավ բան լինել։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մենք փոքր մարդիկ ենք որոշելու համար, կամ գուցե մեզ հավատացրել են, որ մեզնից ոչինչ կախված չէ»։

 

Արցախ Քաշաթաղ Բերձոր կյանքը զրոյից կորսված հայրենիք խմբագրի ընտրանի հայ երգիչ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին