Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:
Մեծահասակների հետ ուսումնամարզական հավաքին մասնակցում են նաև երիտասարդական ընտրանու մի խումբ ներկայացուցիչներ, որոնք նախապատրաստվում են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:
Հավաքի առաջին փուլը կեզրափակվի փետրվարի 21-ին: Այնուհետ Երևանում` Օլիմպավանում, թիմերը կշարունակեն նախապատրաստական փուլը:
2023 թվականի աշխարհի առաջնությունն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային է: Փարիզի խաղերի քվոտա կստանան մինչև 5-րդ հորիզոնականը զբաղեցրած մարզիկները: