f

Անկախ

Արևմուտքն իրականացնում է Արցախի և ամբողջ Հայաստանի վերջնական հանձնման բեմադրությունը. ПолитНавигатор


Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն արագ են զարգանում, ինչը վկայում է դիվանագետների, Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպանական աշխուժակների»  մեծ ակտիվության մասին, որոնց շարքերում հայտնվեցին ամերիկամետ ՀԿ-ների և հայ քաղաքական վերնախավի աշխատակիցներ՝ ջանալով ամեն ինչի համար մեղադրել Մոսկվային:

Տեղի է ունենում Արևմուտքի՝ Անդրկովկասն ապակայունացնելու և տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը խարխլելու բեմադրությունը:

Նախ՝ դեկտեմբերի վերջին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) խափանեցին Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու և Լաչինի միջանցքն ազատելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը: Այսինքն՝ Փարիզը, որ հայտարարում է իր հովանավորությունը և հատուկ աջակցությունը Երևանին, արեց ամեն ինչ, որպեսզի չընդունվի այդ կարևորագույն փաստաթուղթը, որը հավանաբար սառը ջուր կլցներ Անկարայի  և Բաքվի գլխին:

ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին պատմեց Անվտանգության խորհրդում եզրափակիչ փաստաթուղթը չընդունելու պատճառների մասին:

«Երևանի խնդրանքով այդ գործընթացը համակարգում էին ֆրանսիացիները, որոնք անտեսեցին ՌԴ-ի առաջարկների մեծ մասը՝ միաժամանակ ընդունելով ԱԽ-ի մյուս անդամների ուղղումները»,- հայտարարեց Պոլյանսկին:

Այսինքն՝ կոնսենսուս ձեռք չի բերվել, իսկ Հայաստանի ղեկավարությունը, փոխանակ անհանգստանար այդ բացահայտ սաբոտաժի փաստից, հակառակը՝ողջունեց ԱԽ-ի այդ որոշումը և Ֆրանսիայի դիրքորոշումը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ամանորյա ուղերձով քաղաքացիներին, որում բառացի  հայտարարեց Ռուսաստանի «դավաճանության» մասին.

 «Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2021 թվականի մայիսից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիան կրկնակի ցավոտ էր, որովհետև անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը»:

Փաստորեն կուռ զգացողություն է ձևավորվում, որ ո՛չ Փարիզին, ո՛չ Երևանին, ո՛չ Բաքվին և առավել ևս Վաշինգտոնին պետք չէ գոյություն ունեցող արհեստական ճգնաժամի լուծումը, որը Ղարաբաղից և Հայաստանից Մոսկվային ճնշելու գործիք է դառնում:

Կարելի է անգամ հանգել այն եզրակացության, որ ինչ-որ բեմադրություն է իրականացվում, երբ ողջ պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա, որպեսզի դրա շնորհիվ փոխվի ամբողջ աշխարհաքաղաքական դասավորությունն Անդրկովկասում:

Ուշագրավ է, որ բառացիորեն մի շաբաթ առաջ Երևանից մեկնեց ԵՄ-ի դիտորդների հանրահռչակված առաքելությունը, որ բաղկացած էր պաշտոնաթող զինվորականներից ու արևմտյան հատուկ ծառայությունների աշխատակիցներից և ուղարկված էր Բրյուսելից Մակրոնի խնդրանքով: Եվ ահա այդ «վերահսկողները», լինելով Ադրբեջանի հետ սահմանում և բուն Արցախում, որևէ հայտարարություն չարեցին և չհրապարակեցին իրենց առաքելության արդյունքները:

Այսինքն՝ ևս մեկ անգամ հաստատվում է, որ նրանք ուղարկվել էին աչքակապության համար Փարիզի հոկտեմբերյան խայտառակ դավադրությունից հետո, երբ Փաշինյանը ստորագրեց այն ամենը, ինչ պահանջում էր իրենից Ալիևը, ցույց տալու նպատակով հայ հասարակայնությանը, որ ԵՄ-ն իբր իր կողմից է և պատրաստ է պաշտպանել հանրապետության ազգային շահերն ու սահմանները:

Սակայն փաստորեն ամեն ինչ փուչիկ դուրս եկավ, քանի որ Եվրախորհրդարանը և Եվրահանձնաժողովը լռեցին, թեպետ Արցախի շրջափակման արդեն ամիսն է լրանում, ԵՄ-ի դիտորդների առաքելությունը բարեհաջող ու անաղմուկ հեռացավ, իսկ Մակրոնն առայժմ չի ստորագրել ֆրանսիական խորհրդարանի դատապարտող որոշումը:

Ստացվում է, որ հայերի փարիզյան «պաշտպանն» ընդամենը հող էր պատրաստում նրանց թուրքերին և ադրբեջանցիներին հանձնելու համար տարածաշրջանում ուժերի ողջ դասավորության փոփոխության դիմաց:

Ընդ որում, այդ բեմադրությունում խաղացող Երևանի վերնախավն իր արևմտյան հովանավորներից Բաքվի դատապարտմանը հասնելու փոխարեն այս շաբաթների ընթացքում պահանջում է, որ ռուսական խաղաղապահներն ուժով հեռացնեն միջանցքից ադրբեջանցի քաղաքացիական հագուստով «էկոլոգներին», այդպիսով փորձում են Մոսկվային ներքաշել արյունահեղ սադրանքի մեջ:

Ընդ որում, Երևանն իսպառ անտեսում է այն փաստը, որ խաղաղապահ ուժերը պարզապես քաղաքացիական անձանց դեմ զինված ուժերի կիրառման մանդատ չունեն, մանավանդ որ փակվել է նույնիսկ ոչ թե Լաչինի միջանցքը, այլ նրանից դուրս գտնվող մայրուղին: Այսինքն՝ գիտակցաբար խեղաթյուրվում է իրականությունն այն դեպքում, երբ հենց ռուսական խաղաղապահների առկայությունն ու ներկայությունն է պահպանում վերջնական ոչնչացումից Արցախն ու նրա բնակչությունը:

Ստացվում է, որ շրջափակումը գիտակցաբար երկարաձգվում է թե՛ Երևանի, թե՛ Բաքվի կողմից, որոնք ակնկալում են, որ Ղարաբաղն ինքնին կընկնի որպես հասած պտուղ պարենի, գազի և էլեկտրականության բացակայության հետևանքով, և այդպիսով կլուծվի վերջապես տվյալ խնդիրը  Փաշինյանի և Ալիևի համար:

Չէ՞ որ արևմտամետ լիբերալ ուժերը, այդ թվում և Փաշինյանը, դեռ մինչև 2018 թ. թավշյա հեղափոխությամբ իշխանության գալը Արցախը համարում էին բեռ և քար՝ կախված հանրապետության վզից:

Հետաքրքիր է, որ Լաչինի միջանցքի շուրջ այս տեղեկատվական և քաղաքական իրավիճակի ծավալման պահին Երևանը, բարձրագոչ ելույթներին զուգընթաց, մյուս ձեռքով հարաբերություններ է դասավորում Թուրքիայի հետ՝ վերականգնելով տրանսպորտային հաղորդակցությունը երկրների միջև: Ահա պարզվում է, որ հունվարի 1-ից լիովին հանվել են ավիափոխադրումների բոլոր արգելքները, և հեռու չէ այն օրը, երբ կբացվի նաև անմիջական ցամաքային առևտուրը:

Թուրքական   Turkiyegazetesi.com.tr պարբերականը, հղում անելով կառավարության պաշտոնական տվյալներին, նշում է.

«Դիվանագիտական աղբյուրների մեջբերած տեղեկատվության մեջ նշված է, որ  երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում 2023 թ. հունվարի 1-ից հնարավոր է բեռների ավիափոխադրում Թուրքիայի և Հայաստանի միջև: Աղբյուրները հայտնել են նաև, որ այդ հարցը թուրքական փորձագետների ընկերակցություններին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարարությունը»:

Ստացվում է, որ շուտով տեղի կունենա նաև հայ-թուրքական սահմանի սահմանազատում, իմա՝ ամրացված գծերի զինաթափում և վերացում, և Երևանի համար արդեն կվերանա նաև Գյումրիի ռուսական ռազմաբազայի անհրաժեշտությունը, ինչպես և խաղաղապահ զորակազմի առկայության, որին ուզում են դուրս հրավիրել Արցախից նրա կարծեցյալ «անօգտակարության» և «անարդյունավետության» պատճառով:

Այսինքն՝ մեր աչքի առաջ պատրաստվում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա բնակիչների հանձնումը, որն ինքնաբերաբար զրկվում է իր իրավունքներից, այլև ձևակերպվում է Հայաստանի առք ու վաճառքը նրա ղեկավարության կողմից Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի և հավաքական Արևմուտքի պլանների իրականացման համար:

Եվ նա կլինի ոչ թե պարզապես Թուրքիայի պրոտեկտորատ, այլ ԱՄՆ-ի հերթական ֆորպոստը, որը աշխարհաքաղաքականորեն կբաժանի Ռուսաստանն ու Իրանը՝ կտրելով ցամաքային տրանսպորտային երթուղիները պետությունների միջև և սպառնալիքի տակ դնելով Հյուսիս-Հարավ միջանցքը:

Պետք է պարզապես հասկանալ, որ ռուսական բազայի և զինվորների փոխարեն կգան նույնիսկ ոչ թե թուրք զինվորները, այլ անգլոսաքսերը և արդեն նոր ամերիկյան զորակազմ կվերահսկի Անդրկովկասը: Եվ սա ենթադրություն չէ, այլ միանգամայն իրական տարբերակ Հայաստանի արագ կապիտուլյացիայի դեպքում, որի իշխող վերնախավը վաղուց ի վեր պարտվողական է տրամադրված և ցանկանում է ամեն կերպ հեռանալ Ռուսաստանից՝ չնայած այն հանգամանքին, որ դա հղի է ցեղասպանությամբ և բուն հայության թրքացմամբ:

Այն, որ սա համատեղ բեմադրություն է, ցույց է տալիս այն իրողությունը, որ հակառուսական տեղեկատվական արշավներում թե՛ մեկ, թե՛ մյուս կողմից մասնակցում են նույն արևմտամետ ուժերը: Օրինակ՝ պարզվեց, որ  որպես «էկոլոգ» հանդերձավորված ադրբեջանցի զինվորների կողմից հանդես է գալիս և անգամ նրանց գործողությունները համակարգում է Վուլգար Ախմադովը՝ Ադրբեջանա-ամերիկյան երիտասարդական սոցիալական ասոցիացիայի ղեկավարը:

Հենց նա է ԱՄՆ-ի դեսպանությունից և ամերիկյան հիմնադրամներից ստանում ֆինանսավորումը և Ադրբեջանում արևմտյան ՀԿ-ների համակարգի կարևոր ֆիգուր է համարվում:

Եվ ահա հունվարի 6-ին ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայքլ Կարպենտյերը բարձրաձայն հայտարարում է իր դիրքորոշումը՝ աջակցությունը Հայաստանին:

«ԱՄՆ-ն նախկինի պես անհանգստացած է այն պատճառով, որ Լաչինի միջանցքը շրջափակված է  արդեն երեք շաբաթ, ինչը լուրջ հումանիտար իրավիճակ է առաջացնում: Մենք երախտապարտ ենք ԿԽՄԿ-ին այդ ընթացքում չափազանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել մուտքը»,- ասել է Կարպենտյերը:

Այսինքն՝ ինչպես և Երևանը, Վաշինգտոնը ջանասիրաբար փորձում է իրավիճակի մեղավոր, Բաքվին հավասար, ներկայացնել Մոսկվային, ինչը վկայում է միասնական սցենարի մասին:

Իսկ այդ ընթացքում երկու երկրների սահմանին հաճախացել են հրաձգությունները, այդ թվում և հունվարի 6-ին արձանագրվել է հարձակման փորձ հայ ֆերմերների վրա, որոնք տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էին կատարում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում:

Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Փարիզի, Բրյուսելի «դիտորդների» առաքելությունների միջնորդական ջանքերը, ԵԱՀԿ-ի հսկողական խմբերը և ԱՄՆ-ի երաշխիքները երբեք չեն կանխի արյունահեղությունը և սահմանների վերաձևումը, եթե տարածաշրջանից հեռանան ռուսական զինվորները, իսկ հանրապետությունը դուրս գա ՀԱՊԿ-ի կազմից և ինտեգրացիոն միավորումներից:

Այնուր Կուրմանով

Աղբյուրը՝  ПолитНавигатор

 

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Արցախ լաչինի միջանցք խմբագրի ընտրանի

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին