f

Անկախ

Ժամանակը Ալիևի դեմ է աշխատում, ոչ թե մեր. Ադրբեջանի տնտեսությունը հիմա մեկ շնչին ընկնող համախառն եկամուտով զիջում է Հայաստանին, իսկ ծնելիությունը դարձել է ՀՀ–ից պակաս․ Ավետիք Չալաբյան


Հանրային գործիչ Ավետիք Չալաբյանն անդրադարձել է երեկ՝ Ալիևի տված մամուլի ասուլիսին և գրել․ « Երեկ թշնամական պետության պարագլուխը, Բաքվում մամլո ասուլիս տալով (զարմանալի զուգադիպությամբ, այն համընկել էր Երևանում իր «քաղաքակիրթ» գործընկերոջ ասուլիսի հետ), հերթական անգամ սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի և հայ ազգի հասցեին, պնդելով, որ ժամանակը մեր դեմ է աշխատում, և Հայաստանը օր առաջ պետք է ընդունի Ադրբեջանի պարտադրած կապիտուլիացիայի պայմանները:
Այս կապակցությամբ ցանկանում եմ ընդամենը մի պարզ հակադարձում կատարել թշնամուն՝ ժամանակը քո դեմ է աշխատում, ոչ թե մեր: Վերջին տաս տարում, թեև Ադրբեջանը հետևողական պատրաստվել է պատերազմի, նրա տնտեսությունը գտնվել է խորը ստագնացիայի մեջ, նավթային եկամուտները 2014-ից ի վեր շարունակ նվազում են, գազային աճող եկամուտները դա չեն կոմպենսացնում, երկրում տարեց տարի կրկնվող դաժան երաշտները ոչնչացնում են գյուղատնտեսությունը: Ի հեճուկս տարածված միֆերին, Ադրբեջանում արդեն հիմա մի շնչին ընկնող համախառն եկամուտը զիջում է Հայաստանին (կարելի է դա տեսնել Համաշխարհային բանկի կից գրաֆիկից, որում դեռ չկան 2022 թ. տվյալերը), մեկ շնչի հաշվով ծնելիությունը արդեն դարձել է Հայաստանից պակաս, սոցիալական լարվածությունը շարունակում է աճել, և թշնամու պարագլուխը շատ լավ հասկանում է, որ հայատյացությունը և շովինիզմը իր իշխանությունը պահպանելու վերջին հուսահատ հանգրվանն է:
Անկախ նրանից, թե ինչ է բարբաջում քո «քաղաքակիրթ» գործընկերը իր անհեթեթ ասուլիսներին, թե ինչ են քեզ խոստանում տարբեր մայրաքաղաքներում, թե ինչ հույսեր ես ինքդ քեզ տալիս, մենք քո սպառնալիքներին ու շանտաժին տեղի չենք տալու: Մեր սուրբ հայրենիքի ամեն քարն ու թուփը, և նրանցից սնվող մեր ազգի ոգին, մեր ազատությունն ու արժանապատվությունը մեր համար ամեն ինչից վեր են: Որքան պետք է, կդիմանանք, որքան պետք է, կմաքառենք, որքան պետք է, կպայքարենք՝ բայց ի վերջո շուռ կտանք պարտության այս ամոթալի էջը, և կտեսնենք մեր ազգի վեր հառնող ոգին և նրա նոր հաղթանակները»:

Հայաստան Ավետիք Չալաբյան

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին