f

Անկախ

Մինչ Փաշինյանը շարունակում է հայկական բանակի ստորացման, ոչնչացման արշավը,2 անգամ կրկնապատկել է ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմը


Մինչ Փաշինյանը շարունակում է հայկական բանակի ստորացման, ոչնչացման արշավը՝ Հայաստանի և Արցախի տարածքային կորուստներն ու զիջումները բարդելով հայ զինծառայողի ուժի, կամքի ու հայրենասիրության վրա, Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ վերջին երկու տարում ավելի քան 2 անգամ կրկնապատկել է ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմը։

Ադրբեջանական բանակում հատուկ ջոկատայինների թվի աճը հիմնականում արձանագրվել է նոր ձևավորվող «կոմմանդո»-ների զորամասերի հաշվին, չնայած ըստ տեղեկությունների, ավելացվել է նաև բանակային կորպուսների, բանակի հատուկ նշանակության ուժերը, ռազմածովային, Ազգային անվտանգության, սահմանապահ զորքերի, ՆԳՆ հատուկջոկատայինների թիվը։

Ընդ որում՝ Ադրբեջանի նախագահը չի էլ թաքցնում գրոհային ուժերի թվի մեծացման իրական նպատակը, հայտարարելով, որ Հայաստանի իշխանությունն ունի մեկ տարի ժամանակ՝ բանակցություններով համաձայնության գալու, հակառակ դեպքում Ադրբեջանն իր առաջ դրած տարածքային հավակնությունները կլուծի ռազմական ճանապարհով։

Հիշեցնեմ, որ ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը, որոնք կազմված են տարբեր ուժային համակարգերի գրոհային ստորաբաժանումներից, առաջնային դեր են ունեցել և՛ 2014-2016 թվականներին Արցախի ու Հայաստանի սահմանագծերի դիվերսիոն մարտերի, այնպես էլ 2016-ի ու 2020-ի պատերազմական գործողությունների օրերին։

Մինչև 2016-ի ապրիլյան պատերազմը Ադրբեջանի հիմնական գրոհային բրիգադը Յաշմայի հատուկ նշանակության 052 բրիգադն էր, որ հայկական զինուժի հետ մարտերում՝ 2014-16, մեծ կորուստների հետևանքով դարձավ անմարտունակ, իսկ 2016-ի մարտական գործողություններից անմիջապես հետո վերակազմավորվեց, սակայն մինչև հիմա խելքի չի եկել։

Հայկական բանակի դեմ իշխանության բարոյական և ֆիզիկական բազմաթիվ արշավներից հետո հնարավորություն կա՞ բանակը խելքի բերելու և մարտական լուրջ առաջադրանք դնելու համար։

Սա այն հիմնական հարցադրումն է, որի մասին ամենաշատն է հարցեր հնչում։ Իմ պատասխանն է՝ այո՛, կա՛։

Այս ճանապարհի գլխավոր խոչընդոտը միանշանակ նիկոլական իշխանությունն է, որի օրոք ահռելի վնաս է հասցվել բանակին ու նրա հիմքերին և չնայած ժամանակը շատ սուղ է, սակայն այս իշխանության հեռացման պայմաններում վերականգնվելու, ոտքի կանգնելու հնարավորություն ունենք։

 

Տիգրան Աբրահամյան ՖԲ Գրառում հայոց բանակ Ադրբեջան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին