f

Անկախ

Եթե մենք Լաչինի հարցով դիմենք ՄԱԿ-ի ԱԽ, դա կլինի ընդդեմ Ռուսաստանի․ Փաշինյան


Եթե Հայաստանը դիմի ՄԱԿ-ի ԱԽ, նշանակում է, որ դիմում է նաեւ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ մենք խոսում ենք այն մասին, եթե ՌԴ-ն այդ գործառույթը չի կարողանում իրականացնել, գուցե ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ ռուս խաղաղապահների միջազգային մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ բազմազգ խաղաղապահ զորախումբ գործուղելու հարցով»,- նշեց Փաշինյանը։

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է, որ ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը լրանալու դեպքում Հայաստանը դիմի ՄԱԿ-ի ԱԽ, Փաշինյանը պատասխանեց. «Ես տեսնում եմ, որ իրավիճակից բխող որոշումներ պետք է կայացնենք։ Կարող է դրա անհրաժեշտությունն ուղղակի չլինել, կարող է եւ լինել»։

Հարցին՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու Հայաստանի կառավարության խոստումը ժամկետա՞նց է, Փաշինյանն արձագանքեց.

«Ոչ մի բան ժամկետանց համարել պետք չի եւ չի կարելի։ Հարցն այն է, թե որեւէ առաքելություն ինչ բանաձեւով է իրագործվում։ Սկսած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստից այդ հանձնառության իրականացման ճարտարապետության մաս է։  Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նաեւ Հայաստանն է ստորագրել. այսինքն՝ Հայաստանի Հանրապետության որոշման բերումով է ռուս խաղաղապահ զորքը տեղակայվել Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի դերակատարմամբ է, որ Լաչինի միջանցքը, համաձայն եռակողմ հայտարարության, գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»։

ՄԱԿ ԱԽ Արցախի շրջափակում Ռուսաստան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին