f

Անկախ

Եթե ՀՀ-ն կարողանար իր անվտանգությունն ապահովել, չէինք նշի, որ ՌԴ-ն է Հայաստանի անվտանգության երաշխավորը. Փաշինյան


Բանակցությունների ընթացքում մենք ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում. դա սխալ բանաձեւ է, այդ ճակատագրի հարցում որոշիչ դերը պետք է ունենա ԼՂ ժողովուրդը: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Կառավարության ծրագրում հստակ գրված է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ ՌԴ խաղաղապահների ներկայությունն այդ անվտանգության կարեւոր պայմաններից մեկն է, նաեւ հարցին, թե արդյոք Հայաստանն Արցախի երաշխավորի դերում է գնում բանակցելու Ադրբեջանի նախագահի հետ:

«Մենք բանակցում ենք նաեւ այն մասին, որ պետք է տեղի ունենա միջազգայնորեն տեսանելի խոսակցություն ԼՂ հայության եւ Ադրբեջանի միջեւ, այսինքն Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ: Դա բանակցությունների թեմաներից մեկն է:

Ինչ վերաբերում է ԼՂ անվտանգության երաշխավորը լինելուն, ապա իմ ստորագրությամբ են ՌԴ խաղաղապահները մուտք գործել ԼՂ: Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման միջոցների ու մանդատի մասին Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են փաստաթուղթ: Նրանք դա ստորագրել են եւ չեն ասել՝ տեսնենք Ադրբեջանը ստորագրում է, թե ոչ, նոր մենք ստորագրենք: Նաեւ սրանով է Հայաստանը անվտանգության երաշխավորի իր դերը կատարում:

Եթե գնանք ավելի առաջ, ապա Հայաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է, իսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: Հետեւաբար, երբ ասում են՝ Հայաստանը սկի մեր անվտանգությունը չի կարողանում ապահովել... եթե Հայաստանը կարողանար իր անվտանգությունն ապահովել, մենք մեր անվտանգության հիմքում այն բանաձեւը չէր լինի, որ Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Այո դրանք բարդ հարցեր են, եւ հարցերի բարդության պատճառով է, որ մենք ուղղակի այդ հարցը 1,2,3 գործողություններով հնարավոր չի լինելու լուծել»,-հայտարարեց վարչապետը:

Հայաստան Նիկոլ Փաշինյան ՀՀ ՊՆ Ռուսաստան անվտանգություն

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին