f

Անկախ

«ՏՈՒՐ ՁԵՌՔԴ» բարեգործական նախագիծ


2023 թ-ի հունվարի 1-ին մեկնարկեց գեղանկարիչ Սամվել Հարությունյանի «ՏՈՒՐ ՁԵՌՔԴ» բարեգործական նախագիծը հօգուտ 5 հիմնադրամների և կազմակերպությունների, որոնց թվում է նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը։

 

Նախագիծը ներկայացնում է արվեստանոցի 40 լավագույն կտավները, որոնց հրապարակված արժեքի 30 տոկոսը կտրամադրվի ընտրված բարեգործական կառույցներին` ըստ տվյալ գնորդի ցանկության և ընտրության։

 

Նախագծի շրջանակներում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղված միջոցները ծառայելու են Հայաստանում և Արցախում պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին շուրջ 4,460 զոհված և անհայտ բացակայող զինվորների ընտանիքների և ավելի քան 620 զինհաշմանդամություն ստացած զինծառայողների։

 

Samvel Harutyunyan Art Gallery ֆեյսբուքյան էջում ներկայացված են նախագծի 40 կտավները։ Կտավ ձեռք բերել ցանկացողները կարող են էջի միջոցով կապ հաստատել արվեստանոցի հետ և գնել գեղեցիկ արվեստի գործ՝ համատեղելով բարին արվեստի հետ։

 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնում Սամվել Հարությունյանի արվեստանոցին նախաձեռնողականության և պատրաստակամության համար։ Կարծում ենք, որ սա արվեստագետների հետ համագործակցության հիանալի հնարավորություն է, որը միաժամանակ կնպաստի մեր զինծառայողների և նրանց ընտանիքների բարեկեցությանը։

 

Միասին՝ զինվորիս կողքին

 

 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին

 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) ստեղծվել 2017թ.-ին` հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և առաջին ու երկրորդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինվորներին կայուն, արդար ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով` հանուն ապագա սերունդների խաղաղության ու անվտանգության։ Հիմնադրամը ապաքաղաքական կառույց է և գործում է համաձայն ՀՀ օրենքի։

 

ԶԱՀ-ը եզակի հիմնադրամ է տարածաշրջանում, որի շրջանակներում Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտադիր վճար է կատարում իր աշխատավարձից։  Հիմնադրամը համահայկական նախաձեռնություն է, որի նպատակն է ապահովել կյանքը և առողջությունը հանուն Հայաստանի անվտանգության զոհաբերած զինվորների և նրանց ընտանիքների բարեկեցությունը։

 

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են՝

  • Հայաստանի և Արցախի հարկատուների կողմից վճարվող պարտադիր վճարներից (1,500-15,000 ՀՀ դրամ՝ կախված ամսական եկամուտից)
  • Նվիրաբերություններից, որոնք ստացվում են ողջ աշխարհից
  • ԶԱՀ-ի ակտիվների կառավարումից։

 

ԶԱՀ-ը կառավարվում է անկախ հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև բարձր մոտիվացիայով և փորձառու երիտասարդ գործառնական թիմի կողմից:

 

ԶԱՀ-ի առաքելությունն է  համախմբել ազգին՝ կանգնելու զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին՝ ապահովելու նրանց ֆինանսական կայունությունը և արժանապատիվ կյանքը՝ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ, ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ մեր հանձնառությամբ:

 

ԶԱՀ-ն աջակցում է 5,090 զինծառայողների և նրանց ընտանիքների՝ շուրջ 12,000 հայրենակիցներ, ում տրամադրվել է միանվագ 5 և 10 մլն ՀՀ դրամ, այնուհետև ամսական 150,000 – 300,000 ՀՀ դրամ՝ ըստ սպայական կոչման, նրանց կայուն ֆինանսական բարօրությունը 20 տարի շարունակ ապահովելու նպատակով, իսկ միջոցների հասանելիության դեպքում հնարավոր է հատուցումների ժամկետի երկարաձգում։ 2017թ-ից ի վեր ԶԱՀ-ը տրամադրել է ավելի քան 71 մլդ ՀՀ դրամի հատուցում։

 

Այսպիսով, ԶԱՀ-ն ազգային համախմբման եզակի հարթակ է, որը հասարակության մեջ սերմանելու է ամուր արժեքներ, համոզմունքներ և վերաբերմունք... հանուն գնահատանքի, աջակցության և հարգանքի…

Այսօր մեր պարտքն է կանգնել զոհված, հաշմանդամ դարձած և անհայտ բացակայող մեր զինվորների և նրանց ընտանիքների կողքին։

 

«ՏՈՒՐ ՁԵՌՔԴ» բարեգործական նախագիծ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին