f

Անկախ

Մարզադպրոցների գույքի ձեռքբերման համար 2022 թվականին տրամադրվել է ավելի քան 280 մլն դրամ


ՀՀ շուրջ 70 մանկապատանեկան  մարզադպրոցների և մարզաձևերի  ազգային ֆեդերացիաների Կառավարության որոշմամբ  անհատույց  սեփականության  իրավունքով տրամադրվել է  մարզագույք, որի ձեռքբերման նպատակով պետական բյուջեից 2022 թ. հատկացվել է ավելի քան 280 մլն դրամ:

Երևանի և ՀՀ մարզերի՝ ԿԳՄՍ համակարգի 26 մանկապատանեկան մարզադպրոցների հատկացվել է շուրջ 176 մլն դրամ արժողությամբ մարզագույք: Շիրակի մարզում գործող 17 մարզադպրոցի, օրինակ, տրամադրվել է 41 անուն մարզագույք՝ 87 մլն 116 հազար դրամի շրջանակում։ 

Մարզագույքով են համալրվել Գյումրի համայնքի «Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը, «Սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը, «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը, Գյումրու «Մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ը, «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»

 ՊՈԱԿ-ը, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Ալեքսան Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Գյումրու համայնքապետարանի «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Գյումրի համայնքի «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, «Արթիկի մարզահամալիր» ՀՈԱԿ-ը, «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Գյումրի համայնքի «Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Անի համայնքի «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Գյումրի համայնքի «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Գյումրու համայնքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Շիրակի մարզի «Ախուրյանի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ-ը, Գյումրի համայնքի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը:

Մարզադպրոցներին հատկացվել է տարբեր մարզաձևերի մարզագույք, մասնավորապես ըմբշամարտի գորգեր, բռնցքամարտի պարկեր, տանձիկներ, ծանրաձողեր, դահուկներ, սեղանի թենիսներ, շախմատի էլեկտրոնային ժամացույցներ, մարմնամարզական ներքնակներ, ֆուտբոլի և հանդբոլի դարպասներ, ցանցեր և այլն:

Մարզագույքով են համալրվել նաև ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի «Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» և  Ապարան համայնքի  «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ները, Արագածոտնի մարզի «Աշտարակի մարզադպրոց» ՊՈԱԿ-ը, Արարատի մարզի «Մարտին Վարդանյանի անվան Վեդու մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Արմավիրի մարզի «Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 1 մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Արմավիրի մարզի «Մեծամորի մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Գեղարքունիքի մարզի «Սևանի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Սյունիքի մարզի «Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Սյունիքի մարզի «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը, Սյունիքի մարզի «Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ը և այլն:

Հաշվի առնելով, որ մարզական կազմակերպություններում առկա մարզական գույքը հնանում և մաշվում է, մարզական գույքի զգալի մասն արագամաշ է, իսկ որոշ մասը նույնիսկ մեկանգամյա օգտագործման, մարզագույքի համալրման ծրագիրը յուրաքանչյուր տարի շարունակական իրականացնելու անհրաժեշտություն կա: 

Ներկայում հանրապետության մարզադպրոցներից, մարզաձևերի ֆեդերացիաներից և մարզական հասարակական կազմակերպություններից ստացվել է 2 մլրդ 7 մլն 245 հազար դրամ արժողությամբ գույքի պահանջարկ: Վերոնշյալ բաշխման ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով առաջնահերթությունները՝ կազմակերպություններում պարապողների թիվը, մարզական արդյունքները, աշխարհագրությունը և այլն:

Նշենք, որ մարզական գույքի ապահովման ծրագրին 2023 թվականի պետական բյուջեով հատկացվել է շուրջ 100 մլն դրամ:

Մարզագույքը հատկացվում է մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, մարզական կազմակերպություններում ուսումնամարզական գործընթացի որակի բարձրացման, մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովելու և դրանցում մարզման պայմանների բարելավելու նպատակով։ 

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ԿԳՄՍ մարզադպրոցներ Հայաստան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին