f

Անկախ

Փարաջանովի թանգարանը 2023 թվականին հանդես կգա նոր ծրագրերով


2023 թվականի հունվարի 9-ին լրանում է համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 99-ամյակը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Սերգեյ Փարաջանովի թանգարանի աշխատակիցները, նրա արվեստի երկրպագուները այսօր կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Մաեստրոյի հիշատակին և ծաղիկներ խոնարհելու նրա շիրիմին: Այնուհետև Փարաջանովի ու թանգարանի ընկերները, բարեկամները, նրա արվեստի երկրպագուներն ու թանգարանի այցելուները կհավաքվեն թանգարանում, կցուցադրվի «Ո՞վ էր 66-ամյա Փարաջանովը» խորագրով վավերագրական ֆիլմը:

Ս. Փարաջանովի թանգարանը տարվա ընթացքում նախատեսում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ կկազմակերպի «Կինոյի տաճար» ցուցահանդեսը, և կցուցադրվեն հատվածներ «Նռան գույնը» ֆիլմից: Այցելուներին կներկայացվի «Իրական, անիրական Փարաջանովը» խորագրով թատերական ներկայացումը: Նախատեսվում է կինոդիտում-քննարկում, կցուցադրվեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցները: Թանգարանը Երևանի մնջախաղի պետական թատրոնի հետ կիրականացնի թատերական նախագծեր՝ մնջախաղի միջոցով կենդանացնելով Ս. Փարաջանովի ստեղծագործությունները: Տեղի կունենա դասախոսությունների շարք, կմշակվի և կհրատարակվի Փարաջանովի լավագույն ֆիլմերի եռալեզու տեղեկատվական գրքույկը, կստեղծվի ֆոնդային ստեղծագործությունների էլեկտրոնային գեղադիտակը, կհրատարակվի փարաջանովյան աֆորիզմների գիրքը:

2022 թվականը ևս բովանդակալից ու ակտիվ գործունեության շրջան է եղել Ս. Փարաջանովի թանգարանի համար:

Տարվա ընթացքում թանգարանը կազմակերպել է մի շարք միջոցառումներ, ընդլայնել է միջազգային և տեղական համագործակցությունը՝ կազմակերպելով ժամանակավոր ցուցահանդեսներ արտասահմանում, թանգարանում և թանգարանի տարածքից դուրս:

Նախորդ տարի միջոցառումների մեկնարկը տրվել է հունվարի 9-ին՝ Ս. Փարաջանովի ծննդյան օրը, «Ներքին ազատություն: Փարաջանովը տանը» ինստալյացիայի շնորհանդեսով: Փետրվարին «Արվեստի ընկերներ» մշակութային-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ թանգարանը գործարկել է ժամանակակից պահանջներին համապատասխան նոր կայքէջը, որը հասանելի է www.parajanovmuseum.am հասցեով: Բացվել է «Չարենցը Փարաջանովի հարկի տակ» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Եղիշե Չարենցի 125-ամյակին:

Հայաստան Սերգեյ Փարաջանովի թանգարան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին