Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել լե Գրեի անհարգալից արտահայտությանը Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հասցեին։ Նա հայտարարել էր, որ հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածուների թվում Զիդանը չի եղել և «նույնիսկ չէր պատասխանի նրա հեռախոսազանգին»։
«Զիդանը Ֆրանսիան է, մենք չենք վերաբերվում լեգենդին այդպես անհարգալից»,- Թվիթերում գրել է Մբապեն։