Կոսովոյում ՆԱՏՕ-ի զորամիավորման հրամանատարությունը մերժել է Բելգրադի խնդրանքը՝ Կոսովոյում և Մետոհիայում ոստիկանության և բանակի զորամիավորում մտցնելու վերաբերյալ։
«Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Նա հայտնել է, որ նամակ է ստացել այն մասին, որ Կոսովո և Մետոհիա սերբական բանակի վերադարձի կարիք չկա։
Վուչիչն ընդգծել է, որ նման արձագանքի էլ սպասում էր և զարմացած չէ։