f

Անկախ

Ուկրաինան հերքել է Ռուսաստանի ՊՆ-ի՝ Կրամատորսկում ավելի քան 600 ուկրաինացի զինծառայողի զոհվելու մասին հայտարարությունը


Ուկրաինացի զինվորականները հերքել են ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունբ առ այն, որ Կրամատորսկի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 600 ուկրաինացի զինծառայող։ Այս մասին հայտնում է kp.ua-ն:

«Այս տեղեկությունը նույնքան ճիշտ է, որքան այն տվյալները, որ նրանք ոչնչացրել են մեր բոլոր HIMARS-ները։ Սա Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվական գործողությունն է՝ ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի հաջող գործողությունների, որոնց շրջանակում մեր բարձր ճշգրտության ոչնչացման համակարգերով ջախջավել է նրանց անձնակազմի մեծ կուտակումներն ու նյութատեխնիկական ապահովումը: Նրանք նման հնարավորություն չունեն»,- ասել է Ուկրաինայի Զինված ուժերի արեւելյան խմբի ներկայացուցիչ Սերխի Չերևատին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ ԶՈւ միացյալ խմբի հրամանատարությունը պատժիչ գործողություն է իրականացրել Նոր տարվա գիշերը Մակեևկայում ռուս զինվորականների ժամանակավոր տեղակայման կետի վրա Ուկրաինայի հարձակմանն ի պատասխան: Այս մասին հայտնել էր ՌԴ ՊՆ-ն։

Վերջին 24 ժամվա ընթացքում հետախուզական տեխնիկան բացահայտել է ուկրաինացի զինվորների հենակետերը Կրամատորսկ քաղաքում։ Թիվ 28 հանրակացարանում եղել է ավելի քան 700, իսկ թիվ 47 հանրակացարանում՝ 600-ից ավելի զինվոր։

«Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման այդ կետերի վրա զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով ավելի քան 600 ուկրաինացի զինծառայող է զոհվել»,- ասվում է ՌԴ ՊՆ զեկույցում։

Աղբյուրը հիշեցնում է, որ Նոր տարվա առաջին րոպեներին ուկրաինական բանակը համազարկային կրակի արձակման HIMARS համակարգերից վեց հրթիռ է արձակել Մակեևկայի շրջանում ռուս զինվորների ժամանակավոր տեղակայման կետին։ Չորս հրթիռ խոցել էր շենքը, ինչի հետևանքով փլվել են առաստաղները։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 89 ռուսաստանցի զինծառայող, այդ թվում՝ գնդի հրամանատարի տեղակալը։

ՌԴ պաշտպանության նախարարությունում նշել են, որ զինվորների մահվան հիմնական պատճառը եղել է բջջային հեռախոսների օգտագործումը, որոնք կարողացել են տեղորոշել ուկրաինական զորքերը։ Ռազմական գերատեսչությունում ընդգծել են, որ ձեռնարկելու են բոլոր միջոցները՝ հետագայում նման միջադեպերը բացառելու համար, իսկ հետաքննության արդյունքներով մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

 

 

Աշխարհում Ուկրաինա Ռուսաստան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին