Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի օդային ստորաբաժանումները հունվարի 16-ից փետրվարի 1-ը համատեղ մարտավարական թռիչքային զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին կիրակի հայտնել է Բելառուսի ռազմական գերատեսչությունը Telegram-ի իր ալիքում։
Բելառուսի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ զորավարժությունների ընթացքում ներգրավվելու են Բելառուսի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի բոլոր օդանավերը և ուսումնամարզական հենակետերը։
Կիրակի օրը Բելառուս է ժամանել ՌԴ ԶՈւ ռազմատիեզերական ուժերի ավիացիոն բաղադրիչը, հավելել է ՊՆ մամուլի ծառայությունը։