Alibaba Group-ը մտադիր է ավելի քան 1 մլրդ դոլար ներդնել Ստամբուլում և Անկարայի արվարձաններում լոգիստիկ հանգույցի և տվյալների կենտրոնի կառուցման համար։ Այս մասին Sabah թերթին տված հարցազրույցում ասել է չինական ընկերության նախագահ Ջոն Մայքլ Էվանսը։
Էվանսի խոսքով՝ ընկերությունը մտադիր է Ստամբուլի օդանավակայանում լոգիստիկ բազա կառուցել, ինչպես նաև Թուրքիայի ամենամեծ տվյալների կենտրոնը՝ 200 հազար քառակուսի մետր տարածքով. այն կգտնվի Թեմելիում։
Alibaba-ի նախագահի խոսքով՝ Ստամբուլի բազան կարող է առանցքային կետ դառնալ Եվրոպա և Մերձավոր Արևելք ապրանքների մատակարարման շղթայում։ Իսկ մեծածավալ ներդրումները թուրքական ենթակառուցվածքներում, ի վերջո, թույլ կտան Alibaba-ին զգալիորեն ավելացնել եկամուտները: