f

Անկախ

Պատժամիջոցներ ՌԴ մշակույթի 119 գործիչների նկատմամբ. ցանկում են Գալուստյանը, Պետրոսյանը


Ռուսաստանի մշակույթի գործիչների նկատմամբ պատժամիջոցների գործողության ժամկետը 10 տարի է։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) որոշումը 119 ռուս մշակութային գործիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Նրանց թվում են դերասաններ Եվգենի Պետրոսյանը, Միխայիլ Գալուստյանը, Դմիտրի Բիլանը, Ֆիլիպ Կիրկորովը։

Պատժամիջոցների տակ հայտնված ռուս մշակութային գործիչների թվում են երգչուհի և դերասանուհի Իրինա Ալեգրովան, հեռուստահաղորդավարուհի Ժաննա Բադոևան, ռոք երաժիշտ Սերգեյ Բոբունեցը, հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովան, երգիչ-երգչուհիներ Ալեքսանդր Բույնովը, Վիկտորյա Դայնեկոն, Լարիսա Դոլինան, Լոլիտա Միլյավսկայան, օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը:

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև Վլադիմիր Պրեսնյակովը, Ստաս Պիեխան, Պելագեյա Տելեգինան, Լյուբով Ուսպենսկայան, Միխայիլ Շուֆուտինսկին, Անիտա Ցոյը, Լեոնիդ Յակուբովիչը:

Պատժամիջոցները, մասնավորապես, ենթադրում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների սահմանափակում, ռեսուրսների տարանցման սահմանափակում, թռիչքների և փոխադրումների մասնակի կամ ամբողջական դադարեցում Ուկրաինայի տարածքով, կապիտալի դուրսբերման կանխարգելում Ուկրաինայի սահմաններից դուրս և այլն։

 

Վլադիմիր Զելենսկի պատժամիջոցներ Մշակույթի գործիչներ Ռուսաստան Ուկրաինա Աշխարհում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին