Տուժածներ չկան, պատահարի վայր ԱԻՆ աշխատակիցներ են ժամանել։
Ռուսաստանի ԱԳՆ շենքի մասնաշենքերից մեկում նկուղում գտնվող տեխնիկական տարածքումհրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը իր Telegram ալիքում հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ տուժածներ չկան, տեղում ԱԻՆ ծառայողներ են աշխատում։
«Հնարավոր պատճառը կարճ միացումն է», - ասել է Զախարովան։