f

Անկախ

Ամեն ինչ այս պահի տրամաբանությամբ հանգում է ռազմական ակտիվ փուլին.Արա Պողոսյան


Անկախը զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ:

-Ինչպիսի՞ն է լինելու 2023 թվականը: ԱՄերիկացի ռազմական փորձագետները Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմ են կանխագուշակում:

-2023 թվականը կարծում եմ, որ աշխարհի, բայց հատկապես մեզ համար լինելու է  անչափ բարդ ու փորձություններով լի տարի։ Իհրակե կարելի է որպես ասվածի վկայություն նշել Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները կապված հանրապետության հիմնադրման 100-ամյակի հետ և այլն, բայց Ադրբեջանի իշխանություններն իրենց վարքագծով արդեն իսկ ամեն ինչ ասում են։ Այս տարին մեզ համար լինելու է դառը պայքարի ու գոյության կռվի տարի ու կարծում եմ, որ այս տարի մեր քայլերը, հաջողություններն ու պարտությունները նախանշելու են մեր հետագա տարիների կյանքը։

Ցավոք, մեր հանրությունը չի սիրում լսել ու ականջալուր լինել հայ մասնագետներին, ովքեր չեն ջանում ականջահաճո խոսքեր շռայլել, այլ երբեմն շոշափում են հարցեր, որոնք պահանջում են հանրային գործողություններ։ Ահա՛, հույս ունեմ գոնե միջազգային վերլուծություններին կհավատան։ Միջազգային փորձագիտական խումբը ի թիվս այլ թեժ կետերի առանձնացնում  է Արցախյան հիմնախնդիրը։ Իհարկե, այնպես չէ, որ  այն բացարձակ ճշմարտություն   է, սակայն լուրջ  ազդակ է, որ աշխարհը սպասում է այդպիսի զարգացման, ու գուցե նման սրացումները անհրաժեշտ են գլոբալ կենտրոններին։ Ամեն դեպքում, իսկապես, ռազմական գործողությունների ակտիվ փուլի վերսկսման հավանականությունը չափազանց բարձր է։

-Արդյո՞ք հայկական բանակը հիմա այն ռազմատեխնիկական ապահովվածության ու բարոյական հոգեվիճակում է, որպեսզի կարողանա դիմակայել ռազմական որևէ վտանգի:
-Կարծում եմ, որ բանակի առաջին խնդիրը ո՛չ թե ռազմատեխնիկական հագեցվածությունն է, այլ նախ և առաջ կարգապահության վերականգնումը, զինվորական սուբորդիանացիայի խստիվ պահպանումը, բարոյական վիճակի հաղթահարումը և բանակ ներմուծված կեղծ հումանիտար սկզբունքների մերժումը։ Չինացի ստրատեգ Սուն Ցզին ասում էր․ «Չի՛ կարելի բանակը կառավարել քաղաքացիական օրենքներով, ինչպես որ չի կարելի երկիրը կառավարել բանակի օրենքներով»։ Սա բացարձակ ճշմարտություն է, որը կհաստատի ցանկացած իրական ռազմիկ։ Հասկանում եմ, որ դժվար է ոչ կոմպետենտ կադրերով բանակը վերականգնել, բայց ամեն դեպքում բանակի մարտունակության նվազումը բերելու է պետականության անկման, սա ևս ճշմարտություն է։

Ամեն դեպքում, անգամ այս վիճակում բանակը, ասել է թե  շիտակ զինվորականությունը պարտավոր է դիմակայել, որովհետև հիմա պետությունն ապրում է բացառապես հայ զինվորականի ուսերին նստած, և ոչ այլ կերպ։

-Հայաստանի վրա հերթական ռազմական ագրեսիան ևս մնալու է առանց արտաքին միջամտությունների՞՝ ի պաշտպանություն հայկական կողմի: Մարդկանց մի մասը հույսով հայացքը հառել է դեպի արևմուտք՝ ԱՄն-ը, մյուս մասը Ռուսաստան:

-Ես կարծում եմ, որ մենք ստացել ենք արդեն բոլոր հարցերի պատասխանները՝ արտաքին գործուն աջակցություն չենք ստանալու՝ ո՛չ հյուսիսից, ո՛չ արևմուտքից, և ո՛չ արևելեքից, և ո՛չ էլ հարավից։ Չնայած կարծում եմ, որ Իրանի հետ պատշաճ աշխատանքի դեպքում կարող էինք հավասարակշել ռեգիոնալ խաղացողների կշիռը Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում, ինչպես նաև ռազմա-ստրատեգիական համագործակցության մեջ։ Ամեն դեպքում, ռազմական ագրեսիան իրատեսական է, սակայն հանրությունն առնվազն պատրաստ չէ դիմակայելու, իսկ եթե հանրությունը պատրաստ չէ, նշանակում է, որ երկիրն էլ պատրաստ չէ, ու ամենամեծ բացասական գործոնը արտաքին ուժերի  պառակտվածությունն է։

-Հայաստանի իշխանությունների քայլերի տրամաբանությունն ո՞ւր է տանում: Ի վերջո անփորձություն է դա, անտարբերություն, թե մեկ այլ բան:

-ՀՀ իշխանությունների քայլերը ունեն որոշակի տրամաբանություն, և այն այս պահին ընդհանուր հանրագումարում հակառուսական է։ Ցավոք, եթե անգամ իսկապես Ռուսաստանի Դաշնության կողմից կա մարտահրավեր Հայաստանի համար, ապա իշխանությունների անհեռատես քաղաքականության արդյունքում այլևս արժանահավատ չեն նրանց կողմից՝ երրորդ անձի միջոցով, տեղեկատվական դաշտ նետված տեղեկությունները։ Ավելին՝ այդ տեղեկությունները հաճախ այնպիսի անձանց շուրթերոով է հնչում, որ հասարակության մեծամասնության մոտ տեղավորվում է հակառուսականության գծի մեջ, իսկ արդյունքում հասարակությունը շարունակում է դեգերել «յուրային-թշնամի» ալիքների մեջ։

Իշխանության չորրորդ-հինգերորդ տարում այլևս դժվար  է փորձի բացակայությունից խոսել, կարելի  է խոսել անգրագիտությունից, գավառամտությունից, տգիտությունից, ու ի վերջո մեզ անհայտ ռազմավարությունից, բայց ոչ անփորձությունից։

-Լաչինի միջանցքը փակ է գրեթե մեկ ամիս, Արցախում պարենային մթերքների ու այլ պարագաների բացարձակ բացակայություն է, ի վերջո, ինչ կլինի:

-Կարծում եմ, խնդիրը բազմաշերտ կոմբինացիոն խաղի ինչ որ արար է, որը ենթադրում է  որոշակի արդյունք։ Ուստի կարծում եմ, որ Ադրբերջանը որոշակի քայլեր է մշակել, որոնք առաջիկայում կխաղարկի։ Հավանական եմ համարում առաջիկայում Արևմուտքի նախաձեռնությամբ նոր հանդիպման կազմակերպում, որտեղ ինչ-ինչ զիջումների դիմաց գուցե կհամաձանի բացել միջանցքը։

-Ադրբեջանն իրականում միայն Արցախի հայաթափման քայլերն է իրագործում, թե այլ նպատակներ էլ՝ Լաչինի միջանցքի փակմամբ:

-Ինչպես նշեցի, Լաչինի միաջանցքի փակման օպերացիան բազմաշերտ երանգներ ունի։ Հանքերին հասանելիություն ունենալն ու Արցախի նկատմամբ աստիճանաբար ադմինիստրատիվ լծակներ ձեռք բերելը ընդամենը նպատակներից մեկն է, մյուսը Հայաստանից ստանալ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքն» է, հաջորդը արդեն բնապահպանական վնասներ, բնական ռեսուրսների իբր ապօրինի օգտագործումը արձանագրելն ու փոխհատուցում պահանջելն է լինելու, և այլն։ Այսինքն այս օպերացիան ունի ավելի հեռուն գնացող նպատակներ։ Ահա՛ թե ինչու եմ հաճախ կրկնում, որ Արցախում ցանկացած զիջում կործանարար է լինելու։

 -Ի վերջո, իշխանություն, ընդդիմություն, աշխարհի գերտերությունների շահերի բախման կետ Հայաստան, ի՞նչ զարգացումներ են սպասվում մեր տարածաշրջանում ու ինչին պատրաստ լինել:

-Ամեն ինչ այս պահի տրամաբանությամբ հանգում է ռազմական ակտիվ փուլին։ Թշնամիների նպատակներ գնալով ավելի են մեծանալու։ Մենք, գոնե այս պահին հստակ  է, որ միայնակ ենք։ Ի դեպ, պատմաբանները որոշ  էպիզոդներով կարող են նմանեցնել նախորդ դարի 1920-ական թվականներին։ Ցավոք, պետականության վատթար վիճակի մասին են խոսում նաև իշխանությունների գործողությունները, միջնորդավորված սցենարների հրապարակումը և այլն։ Հասարակությունը լուրջ խոսք ունի ասելու, և կարծում եմ, դեռ ժամանակը կգա հասարակության ասելիքի, քանզի այն բացասական էներգիան, որը գեներացվում  է հասարակության մեջ, չի՛ կարող անէանալ։ Վերջին խոսքը բոլոր դեպքերում պատկանում  է հայ ժողովրդին, Հայոց բանակին, հայ զինվորին, հայ գիտնականին, հայ մտավորականին ու հայ ուսուցչին։

 

Հայկա Ալոյան

Արա Պողոսյան Արցախի շրջափակում Ադրբեջան Հայաստան հարցազրույց խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին