f

Անկախ

«Ադրբեջանը շինծու գործեր կհարուցի». Ղազարյանը՝ ՀՀ-ում Միջազգային քրեական դատարանի կանոնադրության հաստատման մասին


Հայաստանը 2004 թվականից չի վավերացրել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, քանի որ պատերազմող երկիր է, իսկ նման երկրները սովորաբար շատ զգուշությամբ են մոտենում այս դատարանին ու իր կանոնադրությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության հաստատման հարցով։

«Այդ դատարանի կանոնադրությունը նախատեսում է քրեական հետապնդում այն անձանց նկատմամբ, որոնք պատերազմական հանցագործություններ են կատարել, իսկ Հայաստանում մեծ մտավախություն կար եւ հիմա էլ կա, որ Ադրբեջանն անմիջապես առիթից կօգտվի եւ կսկսի շինծու դատական գործել հարուցել մեր զինվորականների դեմ»,- նշեց փաստաբանը։

Ղազարյանն ասաց, որ դատարանում կան նախաքննություն եւ դատաքննություն իրականացնող  պալատներ։ Դատարանը կարող է իր նախաձեռնությամբ քրեական հետապնդում սկսել կոնկրետ անձի դեմ՝ անկախ քաղաքացիությունից, եթե տվյալ անձը ենթադրաբար կատարել է կանոնադրությամբ սահմանված միջազգային հանցագործություններ։

«Այդ դատարանի հեղինակությունն իրենից առաջ է ընկել, այն այնքան էլ արդյունավետորեն չի գործում, որովհետեւ ընդամենը 3 տասնյակի հասնող ավարտված գործեր կան, այն մոտ 20 տարվա պատմություն ունի, ինչը չափազանց քիչ է։ Վարույթները շատ երկար են տեւում, մոտ 10 տարի։ Կան նաեւ գործեր, որոնք հարուցված են երկրի նախագահի դեմ, օրինակ՝ Սուդանի նախագահի դեմ»,- ասաց Ղազարյանը։

Արա Ղազարյանի խոսքով՝ Միջազգային քրեական դատարանը կարող է անտեսել տվյալ երկրի կողմից իրականացված նախաքննության տվյալները, եւ որոշել, որ նախաքննությունն ինքն է իրականացնելու։

Հիշեցնենք, որ Հայաստանը գործընթաց է սկսել 1998 թվականին ստորագրված, սակայն այդպես էլ չվավերացված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հաստատելու համար։ 2004 թվականին ՀՀ սահմանադրական դատարանն այդ փաստաթուղթը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող։

Հայաստան Արա Ղազարյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ավելին
Ավելին