Ինչպես բոլոր երեխաները, Արցախի երեխաները նույնպես սիրո ու աջակցության, սննդի, անվտանգության եւ պաշտպանության են արժանի։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ինչպես եւ մյուս բոլոր երեխաները, Արցախի երեխաները նույնպես սիրո ու աջակցության, սննդի, անվտանգության եւ պաշտպանության են արժանի։
ԲԱ՛ՅՑ։
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով հարյուրավոր ընտանիքներ այժմ բաժանված են, եւ երեխաներն իրենց ծնողներին չեն տեսել մոտ 24 օր։
ԲԱՑԵ՛Ք ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ»,- գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Նա նաեւ հրապարակել է տեսանյութ՝ Արցախի երեխաների մասնակցությամբ։