f

Անկախ

«Նկատողություն» տեսակի կարգապահական տույժ՝ դատախազի նկատմամբ


       Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 30-ի հրամանով՝ Կոտայքի մարզի դատախազությունում (նախկինում՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

          Տույժի նշանակման համար հիմք հանդիսացած կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ  Գորիսի կայազորի զինվորական դատախազության նախկին դատախազը (ներկայում՝ Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ), լինելով դատական երկու գործերով հանրային մեղադրող, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները:

          Մասնավորապես՝ պատասխանատու լինելով հանրային մեղադրանքը պաշտպանելու իրավաչափության համար, դատական երկու գործերով առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործության կատարման մեջ մեղադրվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Ա.Մ.-ի և Ե.Ղ.-ի, ինչպես նաև Ն.Ղ.-ի ու նրանց պաշտպանների հետ համաձայնեցման վարույթների շրջանակներում իրականացրել է բանակցություններ; Դրանց արդյունքում մեղադրողը կողմերի հետ համաձայնության է եկել ոչ մեծ ծանրության հանցանքներ կատարած մեղադրյալների նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ, այն դեպքում, երբ Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման:

          Հարկ է ընդգծել, որ Ա.Մ.-ի և Ե.Ղ.-ի ու նրանց պաշտպանների հետ կնքված համաձայնությունների հիման վրա՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, չնայած Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորմանը, 2022 թվականի հուլիսի 15-ին կայացրած դատավճռով Ա.Մ.-ին մեղավոր է ճանաչել հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ՝ ազատազրկում 7 ամիս ժամկետով, իսկ Ե.Ղ.-ին մեղավոր ճանաչելով՝ նշանակել է պատիժ՝ ազատազրկում 9 ամիս ժամկետով (նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելով՝ դատարանը սահմանել է փորձաշրջան՝ համապատասխանաբար՝ 1 տարի 6 ամիս և 1 տարի 5 ամիս ժամկետով):

          Ն.Ղ.-ի և նրա պաշտպանի հետ համաձայնեցման վարույթի շրջանակներում կնքված համաձայնության հիման վրա ևս՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, չնայած Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորմանը, 2022 թվականի հուլիսի 15-ին կայացրած դատավճռով Ն.Ղ.-ին մեղավոր է ճանաչել և նշանակել պատիժ՝ ազատազրկում 5 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չկիրառելով՝ դատարանը սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով:

 

Գլխավոր դատախազություն նկատողություն Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին