Հունվարի 1-ին, ժամը 11.40-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի մեքենան Ծաղկաձոր քաղաքի «Կոսմոս» խաղատան մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: Վարորդը՝ 37-ամյա Աշոտ Հարությունյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն: