f

Անկախ

Լոխ գերազանց ա մեր մոտ, միակ ցանկությունն էլ հաղթական խաղաղություն մեր ազգին. Ինչպես են արցախցիները դիմավորել Ամանորը


Արցախում Ամանորը քառասունչորսօրյա պատերազմից հետո զուսպ են դիմավորել: Անկախը հետաքրքրվեց, թե ինչ մտորումներով ու զգացումներով են արցախցիները ամփոփել հին տարին ու դիմավորել նորը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի տասներկուսի առավոտյան այսպես կոչված ադրբեջանցի բնապահպանները փակել էին Արցախն ու Հայաստանը կապող միակ ճանապարհն ու Արցախում հումանիտար աղետի պատճառ դարձել:

Անկախի հետ զրույցում հասարակական ակտիվ գործունեություն ծավալող, Վերնատուն երիտասարդական կենտրոնի ղեկավար Արշակ Աբրահամյանն ասաց, որ Ամանոր չեն նշել և դեկտեմբերի 31-ին ժամը 20։00-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր Տաճարի բակից մեկնարկել են մոմերով լուռ երթ դեպի Եղբայրական համալիր։

«Այնտեղ կատարվեց հոգեհանգստի կարգ։Իրավիճակը մեծ հաշվով դեռ նույնն է,կա որոշ ապրանքատեսակների բացակայություն։Տրամադրությունը լավատեսական և մարտական։Չկա խուճապ,կա միայն պայքարելու ցանկություն,-ասաց Արշակ Աբրահամյանը:

Քաղաքագետ, պատերազմի մասնակից Ժիրայր Ազիզյանն էլ շեշտեց, որ անկախ ստեղծված իրավիճակից արցախցիները անկոտրում են ու հաստատակամ:

«Անկախ ստեղծված դժվարությունների արցախցին հաստատակամ է և անկոտրում, ուստի առօրյա կյանքն ու դրանից անբաժան տարբեր առիթներն ու միջոցառումները ևս կազմակերպվում և նշվում են։ Ջինգլ բելսի փոխարեն հավատավոր մեր ժողովրդի հոգում և մտքում տերունական աղոթքն էր առ Աստված` ուժ և զորության խնդրանքով հաղթահարելու ինչպես շրջափակման, այնպես էլ ոսոխ թշնամիների կողմից մեզ վրա հասած բոլոր փորձությունները։ Իհարկե բոլորս էլ գիտակցում ենք, որ միայն ընդամենը աղոթելով մենք չենք հաղթահարելու դրանք, առաջին հերթին միասնական ուժերով պետք է համատեղենք մեր ազգային պոտենցիալը և այս առումով միանշանակ ողջունելի է Արցախում ձեւավորված ներքաղաքական կոնսոլիդացիան ու միասնական ոգին»,- ասաց Ազիզյանը:

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն էլ Անկախի հետ զրույցում ասաց, որ ոչ այնքան բարձր տրամադրությամբ  են դիմավորել Նոր տարին, սակայն ամեն դեպքում տոնը նշել են:

«Կարծում եմ բոլորիս համար ամենակարևորը  բոլորիս համար ամենակարևորը խաղաղությունն էր, որ պիտի տիրի մեր աշխարհին, բոլորիս ցանկությունն ու երազանքն այդ է: Եվ իհարկե ճանապարհի բացումն է, որը պիտի լինի, որպեսզի կարողանան մարդիկ ազատ սրտով ու մտքով տոնական տրամադրություն ունենալ:»,-ասաց Ապրեսյանը:

Մեր հարցին, արդյոք ադրբեջանցիների այս քաղաքականությունը կարող է արդյոք կոտրել արցախցու կամքը, քանի որ մտահոգություններ կան, որ ճանապարհի բացումից անմիջապես հետո շատ արցախցիներ կարող են հեռանալ Արցախից, Ապրեսյանն ասաց, որ չի կարծում, թե այդպիսի տրամադրություններ ունեցողների քանակը շատ է:

«Կարող է մեկ-երկու այդպիսի տրամադրություններ ունենան, բայց ընդհանուր առմամբ նման տրամադրություն չկա: Եթե կոտրվող լիներ, այս երեսուն տարվա ընթացքում կկոտրվեին: Ավելի դժվար օրեր էլ ենք տեսել, պատերազմ ենք տեսել՝ ոչ մեկ անգամ ու չի կոտրվել: Կարծում եմ, որ այս ճանապարհի փակումն ընդհակառակը, մենք սկսեցինք ավելի ամրապնդվել ու միասնական դառնալ, որովհետև բոլորը հայտնվեցին հավասար պայմաններում և արդեն հիմնական նպատակը հենց միասնականությունն է, որը մեզ կարող է օգնել այս հարցում»,-ասաց Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը:

Արցախցի մեր երիտասարդ հայրենակցուհիներից մեկը, ով նաև պատերազմի մասնակից է, Անկախի հետ զրույցում ասաց, որ պատերազմից հետո հարցազրույցներ չի տալիս և խնդրեց ոչ մի պարագայում իր անունը չհրապարակել, խնդրեց միայն փոխանցել իր խոսքերը.«Լոխ գերազանց ա մեր մոտ, մենք ամեն ինչ հաղթահարալընք ու հաղթահարելու ենք: Մենք ամեն հինչի պատրաստ ենք հաղթահարենք, ցանկությունն էլ հաղթական խաղաղություն մեր ազգին»:

 

Արշակ Աբրահամյան Բերձորի միջանցք Հայաստան Ռուս խաղաղապահներ Տեսանյութ խմբագրի ընտրանի Արցախի շրջափակում

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին