f

Անկախ

.Հետագայում պարզ կլինի, ինքը կկարողանա՞, կլինի մեզ հետ, թե չի լինի.Մետաքսե Հակոբյան


Ազգային միասնության ու ոտքի կանգնելու մեկնարկը տրված է ու մնում է, որ նոր սկսած հանկարծ կանգ չառնենք: Անկախի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Ու վստահ եմ, որ 2024-ը իսկական հայամետ ղեկավարով կդիմավորենք ու բոլորս կլսենք իր խոսքը: Երեկ շատ լավ էր, որ երթ արեցինք, եկեղեցուց գնացինք: Որևէ բան կազմակերպված չէր՝ ինքնաբուխ էր, բայց շատ-շատ մարդ էր եկել՝ վերջը չէր երևում: Երեկոյան ութին գնացինք մոմերով երթին, պատարագ եկեղեցում, շատ կարևոր էր, տանը նստել չէր ստացվելու, ոգեշնչվեցինք»,-ասաց Հակոբյանը:

Մեր հարցին, թե պարենային ինչպիսի խնդիրների առաջ են կանգնել, Արցախի ԱԺ պատգամավորն ասաց, որ բացարձակ խնդիր չկա, որովհետև այն, ինչ խանութներում երկու ամսում պիտի վաճառեին՝ հիմա մարդկանց տներում է: Այդ առումով խնդիր չկա, նշում է Մետաքսե Հակոբյանն ու հավելում, որ բնականաբար բաներ կան, որ չկան, օրինակ բանջարեղեն բացարձակ չկա, սակայն այս իրավիճակում դրա վրա ոչ ոք չի կենտրոնանում:

«Նույնիսկ հումոր են անում այդ ուղղությամբ, եթե մեկն էլ լուրջ նեղվում է՝ քարկոծում են բոլորով, որ չհամարձակվես դրանով ավելի լուրջ նայես, քան թե այն իրավիճակը, որում մենք ենք և հենց այդ զրկանքներով պիտի անցնենք: Գնալով ավելի ոգևորվում են, որովհետև մարդիկ զգում են, որ իրենցից բան կա կախված, ու այդ կախվածը հետո լուծելու համար պիտի ամուր մնան»,- շեշտեց պատգամավորը:

Մեր դիտարկմանը, որ հայաստանյան փորձագիտական դաշտում ավելի ու ավելի շատ են շեշտում այն փաստը, որ արցախահայերն այսօր այս զրկանքները կրում են հանուն Հայաստանի, արդյո՞ք դա ոգևորում է մարդկանց։Հակոբյանն ասաց, որ նույնիսկ քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ Արցախում մտածող մարդկանց մի խումբ կար միայն, որը գիտակցում էր, որ այդ պայքարը հանուն Հայաստանի և Արցախի է:

«Արցախն առանձին չի կարող լինել, ոչ էլ Հայաստանը առանձին, այսինքն պայքարը հանուն Հայաստանի և Արցախի է: Հենց առաջին օրվանից դա այդպես է եղել, ու եթե ավելի հետ գնանք, 90-ականներին էլ է պայքարը հանուն դրա եղել, մարդիկ դա պահել են, միշտ փայփայել են: Հիմա առավել ևս, հիմա ավելի շատ բան ենք կորցրել ու ամեն ինչ ավելի ակնհայտ է դարձել: Իհարկե արդեն ոչ միայն մտածողները, այլև մարդիկ, ովքեր իրենց առօրյայով են ապրել, իրենց հոգսերով են ապրել, հիմա իրենք էլ են գիտակցում,որ այդ առօրյայում ունեցած խնդիրները, նաև ընտանիքների կիսված լինելը, որը հավատացեք ամենածանրն է Արցախում, երեկվա ամենամեծ տխրությունը դար է: Սակայն, ամենամեծ գիտակցումը այն էր, որ մենք տարբերություն չենք տեսնում, երբ ասում ենք Հայաստան՝ հասկանում ենք Արցախը հետը, չենք առանձնացնում  Արցախ-Հայաստան, ասում ենք Հայաստան՝ հասկանալով Արցախ»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

Նա շեշտեց, որ չնայած այս պահին դա դեռևս վառ գիտակցում է ընդամենը 120 հազար հայ, որ ֆիզիկապես շոշափելիորեն զգալով է դա անում, բայց այն հույսը, որ ի վերջո համայն հայությունն է միանալու այս պայքարին, որովհետև ոչ Արցախը, ոչ էլ Հայաստանը դա ոչ Հայաստանում բնակվող հայն է, ոչ էլ Արցախում բնակվող արցախցունն է, երկուսն էլ մեր հայրենիքն են ու բոլորինս՝ շեշտում է ԱՀ ԱԺ պատգամավորը:

«Դրա համար պետք է միասնական լինենք գոնե այս հարցում ու այդ գիտակցումից կա ոգևորություն, որովհետև լարվածության անհանգստության հետ կան ժպիտներ: Երեկ մարդիկ դժվարությամբ , շնորհավորել բառը դժվար էր արտաբերել, բայց ուժ գործադրելով իրար շնորհավորում էին: Դա հենց  ուժն է, կամքն է, կամքի դրսևորումն է, շատ գյուղերից մարդիկ, ովքեր ավելի քիչ են ինֆորմացված, երեկ երեկոյից սկսած այնքան զանգեր եմ ստացել, որ մենք պինդ ենք, հանկարծ դուք այդտեղ չկոտրվեք: Այսինքն, իրենք վախենում են, որ այն քաղաքական ուժերը, ովքեր ներգրավված են ինչ-որ խնդիրներ լուծելու մեջ, հանկարծ, Աստված մի արասցե, թուլանան և իրենք են  անընդհատ ասւոմ, որ ուժեղ լինենք, հանկարծ չմտածեք, որ կարող է ընկրկենք»,- շեշտեց Հակոբյանը և հավելեց, որ դեռևս երեք շաբաթ առաջ, երբ շրջափակման մեջ չէին՝ ավելի գլխիկոր էին՝ հիմա գլուխները բարձր են քայլում և հասկանում են, որ կստացվի ուղղել իրենց մեջքը:

«Երեկ եղբայրական հուշահամալիորւմ հազարավոր մարդիկ  կային, առաջին անգամ էի ունենում այդ զգացումը, որ մի փոքր ավելի ինքնավստահ էին այնքանով, որ ի վերջո իրենք ունեն այդ հնարավորությունը՝ շարունակել այդ տղաների գործը, որի համար իրենք զոհվել են և հաստատ իզուր չի լինելու իրենց զոհվելը՝ այդ զգացողությունն էլ երեկ զգացվում էր»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը:

Մեր հարցին, որ Ռուբեն Վարդանյանի տարեվերջյան ուղերձն անմիջապես Արցախի եղբայրական գհուշահամալիրից էր, արդյոք վերջինս հասկացել է, թե Արցախում ինչպես պետք է իր քաղաքականությունը տանի, ինչպես են արցախցիները վերաբերվում վերջինիս, Հակոբյանը նշեց, երբ Վարդանյանը եկավ Արցախ՝ շատ հակասական են նրան վերաբերվել՝ մի մասը սկսեց աստվածացնել, որպես փրկիչ տեսնել, մյուս մասը, հակառակը, սկսեց քարկոծել:

«Բայց կար մի մաս՝ մենք էլ այդ թվում, ոչ մի կարծիք չենք հայտնել, միայն ողջունել ենք իր գալն այստեղ, որովհետև այլ է հեռվից հայրենասեր լինելը՝ թեկուզ իրական, ցավալը հայրենիքի համար: Ես չեմ ասում պաթոսով կամ կեղծ, այլ իրականւոմ ցավալով փորձել ինչ-որ բան անել: Այլ է, երբ դու հենց այդտեղ ես՝ բոլոր խնդիրների և պրոբլեմների մեջ, դեռ մի բան էլ դու որոշում ես կայացնում այդ պատասխանատվությունը վերցնել ինքդ քո վրա»,-նկատեց ԱԺ պատգամավորը:

Հակոբյանը շեշտեց, որ որքան էլ Ռուբեն Վարդանյանը պատրաստված էր եկել Արցախ՝ միևնույն է իր համար շատ անակնկալներ կային և ամեն դեպքում Վարդանյանը լուրջ ճանապարհ անցած մարդ է, սակայն այդ անակնկալները վերջինիս համար անսպասելի են եղել:

«Սկզբում իր արտահայտություններում այնպիսի խոսքեր կային, որոնք չէին ընկալվում կամ շատ վատ էր ընկալվում: Ամեն դեպքում մեր մեջ լինելով, տեսնելով այն իրական ցավը կամ իրական ոգևորությունը, իրական տխրությունը,իրական  ուրախությունն այս իրավիճակում, ինքն ամեն դեպքում փորձում է դառնալ մասնիկը: Ու նաև այն գիտակցումը, որ այստեղ կա, որ ինչ էլ լինի, մենք չենք կարող մեր հազարավոր զոհերի, մեր էրեխեքի պատգամը այդպես թողնել օդում ու հաստատել, որ իզուր էր այդ ամենը: Այսինքն, դա որ կա ցանկացած մարդու մեջ Արցախում, որ թեկուզ եթե չկա հանուն ինչ-որ մի բանի, բայց հանուն այս էրեխեքի պետք է մինչև վերջ գնալ: Իր մեջ էլ ամենայն հավանականությամբ դա արդեն կա: Ցանկացած պաշտոնյա աստեղ երկու ճանապարհ ունի, կամ պետք է վերցնի այդ պատգամն ու այդպես առաջ շարժվի ու իր բոլոր գործողությունները պիտի դրանից բխեն կամ պիտի հեռանա: Այստեղ ուրիշ տարբերակ չկա, այսինքն, եթե ինքն ընտրել է այս տարբերակը, ինքը որոշել է մեզ հետ միասին պայքարել: Դա դեռ չենք գնահատի, չենք ասի՝ հաջողել է կամ չի հաջողել, լավ է, թե վատ է, որովհետև որևէ արդյունք չկա, բայց հետագայում ամեն ինչ պարզ կլինի ու ըստ դրա ամեն ինչ պարզ կլինի: Կկարողանա ինքը, մեզ հետ է, թե ամեն դեպքում չի ստացվում»,-նշեց վերջինս:

Հակոբյանը շեշտեց, որ հույս ունի, որ ստացվելու է, որովհետև ամեն դեպքում իրենք հույսեր ունեն, որ միասին է ստացվելու և որքան այդպիսի հայեր մեր շարքերում շատ լինեն, այնքան հաջողությունը շատ կլինի:

Մետաքսե Հակոբյան Արցախի շրջափակում Ռուբեն Վարդանյան Հայաստան խմբագրի ընտրանի

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին