f

Անկախ

Նիկոլի պատիժը պետք է հրապարակում լինի․ արցախցի կին


«Ճանապարհը փակ է, լավ բան չկա, բայց դե, դուխներս դեռ տեղն է»,-168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչ Լեսմոնիա Օհանջանյանը։

Դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը թշնամի Ադրբեջանի կողմից փակելուց հետո Արցախում սննդամթերքի դեֆիցիտ կա, խանութներում սահմանափակ քանակով են որոշ ապրանքներ վաճառում։

Տիկին Լեսմոնիան էլ ասաց՝ շատ ապրանքների համար ստիպված են լինում հերթ կանգնել․

«Խանութները դատարկ են, հերթեր, մի կիլո պեսոկի համար պետք է հերթ կանգնես, չկա ո՛չ պեսոկ, ո՛չ ձու, ո՛չ ձեթ, ալյուրը դեռ մի քիչ կհերիքի, ասում են՝ ունենք»։

Տիկին Լեսմոնիան Ստեփանակերտի շուկայում է աշխատում՝ կարկանդակ և ժենգյալով հաց է պատրաստում, մեր զրույցի պահին էլ դեռ շուկայում էր, ասաց՝ որոշ բաղադրիչներ այսօր սպառվել են, և վաղվանից միայն ժենգյալով հաց է կարողանալու պատրաստել․

«Մինչև ճանապարհի փակվելը մի 2 մեշոկ կարտոշկա էի առել, աշխատեցի կամաց-կամաց, բայց այսօր վերջացավ, սա վերջին օրն է, որ կարկանդակ եմ թխում, վաղը չի լինի, վաղը մենակ ժենգյալով հաց կթխենք։ Յոլա գնանք, մինչև տեսնենք, թե որտեղից մեզ համար դուռ կբացվի։ Ամեն դեպքում ինչքան էլ ճանապարհը փակել են ու դժվարություններ ստեղծել, մարդիկ բարձրաձայնում են, որ ոչ մեկն էլ ոչ մի տեղ չի գնալու, մնալու են ու ապրեն Արցախում՝ մեր հողում»։

Հետաքրքրվեցինք՝ Նոր տարվան պատրաստվո՞ւմ եք, արդյոք ստեղծված իրավիճակում տոնական տրամադրություն կա՞ մարդկանց մոտ․

«Ի՞նչ նոր տարվա մասին է խոսքը, Նոր տարին ի՞նչ անենք։ Գիտեք՝ ինչքան զոհեր ունենք, բացի այդ՝ այսօր ինչքան երեխեք կան դրսում, որ ճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում վերադառնալ, ինչքան ծնողներ կան, որ իրենց երեխաների գիրկը չեն կարողանում վերադառնալ, սենց էլի։ Օրինակ՝ ես աղջկաս հարցրեցի՝ ի՞նչ ենք անելու Նոր տարուն, ասաց՝ մամ ջան, տանը մի հատ ձուկ ունենք, մի հատ հավ ունենք, միս ունենք, բայց ամբողջը հո մեկ օրում չե՞նք եփելու դնենք սեղանին, բա մնացած օրերին ի՞նչ ենք ուտելու։

Այնպես որ, ընտանիքով մի փոքրիկ ընթրիքի պատրաստություն կտեսնենք, 2 շիշ խորոված կանենք, կնստենք, կդառնա Նոր տարի անել։ Ամենօրյա ձևով, ոնց որ ամեն օր մենք մեր հացը ուտում ենք, այդ ձևով»։

168.am-ը տիկին Լեսմոնիայի հետ այս տարվա ապրիլի 13-ին էր Ստեփանակերտի շուկայում զրուցել, հենց այդ օրն էր Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել. «Միջազգային հանրությունն առաջարկում է մի փոքր իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»։

Արցախցի կինն այդ օրը մեզ հետ զրույցում ասաց, թե Փաշինյանն այդ ելույթով ասաց՝ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում։

Փաշինյանի այս հայտարարությունից 7 ամիս է անցել, տիկին Լեսմոնիան ասում է՝ ճիշտ էր հասկացել, Փաշինյանը հետևողականորեն փորձում է Արցախը հանձնել թշնամուն․

«Այդ հայտարարությունները, որ ինքն անում է, հենց այնպես հայտարարություններ չեն, ամեն մի հայտարարություն իր նպատակակետն ունի։ Այն, որ մենք հիմա այս օրվա մեջ ենք, դա մի օրվա բան չի, այլ ամբողջ 4 տարվա, ինչքան որ Փաշինյանը դարձավ վարչապետ։ Ինքը սրան էր ձգտում, չկարողացավ կռվով հանձնել, այդքան տղաների զոհեց, բայց չկարողացավ Արցախը միանգամից հանձնել, հիմա մեկ առ մեկ հանձնելու է։ Մենք կանգնելո՛ւ ենք հանուն Արցախի, բայց Նիկոլը հանձնելու է։ Փրկությունը ես տեսնում եմ ոչ թե նրա հեռանալով, նրան հեռանալ չի՛ կարելի, նրան չպետք է թողնել ոտքը ոտքի առաջ դնի, նրա պատիժը պետք է հրապարակում լինի․․․

«Ցանկանում եմ հայ ժողովուրդս այս լծից ազատվի, ցանկանում եմ այդ ապուշին գահընկեց անեն, մեր ժողովրդին խաղաղություն, համերաշխություն, միասնություն եմ ցանկանում։ Թող այս անջրպետը, որ հիմա Լաչինի միջանցքը փակված է, էլ կյանքում չլինի, ու մեր հայ ժողովուրդը՝ Արցախը, Հայաստանը, լինեն մի պետություն՝ հայկական պետություն․․․»։

Լեսմոնիա Օհանջանյան Արցախի Հանրապետություն Արցախի շրջափակում Նիկոլ Փաշինյան Հայաստան

Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ավելին
Ավելին