f

Անկախ

Հարկային բնույթի հանցագործությունների և մաքսանենգության դեպքերի քննությունը հունվարի 1-ից ՀՀ ՊԵԿ-ից փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտեին


ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում հանրությանը և տնտեսվարող սուբյեկտներին տեղեկացնել, որ 2023թ․ հունվարի 1-ից հարկային բնույթի հանցագործությունների, մաքսանենգության վերաբերյալ հաղորդումները, ինչպես նաև արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթներով համապատասխան դիմումները, փաստաթղթերը պետք է հասցեագրել ՀՀ քննչական կոմիտեին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխարեն։ Այս մասին ասված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ 2023թ․ հունվարի 1-ից տնտեսական հանցագործություններով նախաքննության գործառույթը ՀՀ ՊԵԿ-ից փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտեին, և ՀՀ ՊԵԿ-ն այլևս չի հանդիսանալու նախաքննություն իրականացնող մարմին։

Համապատասխան իրավական ակտերի հիման վրա կատարված սույն փոփոխության արդյունքում ՀՀ ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքները 2023թ․ հունվարի 1-ից փոխանցվում են ՀՀ ՔԿ-ին։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով և այլ իրավական ակտերով 2023թ․ հունվարի 1-ից ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատում ձևավորվում է նոր՝ Հարկային բնույթի հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչություն, որը համալրվելու է ՀՀ ՊԵԿ-ից փոխանցվող հաստիքներն զբաղեցնող ինքնավար պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև՝ ստորաբաժանմանն աջակցող բաժնի հանրային ծառայողների անձնակազմով։

Վերոնշյալ փոփոխությունը բխում է ՀՀ կառավարության՝ դեռևս 2019թ․ որոշումներով հաստատված՝ դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարություններից և դրանց իրականացման միջոցառումների ծրագրերից։ Այն պայմանավորված է նույնաբնույթ հանցագործությունների վերաբերյալ տարբեր նախաքննական մարմինների կողմից քննություն իրականացնելու պրակտիկայից հրաժարվելու, գործառույթների կրկնությունը բացառելու անհրաժեշտությունից։

Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն ՀՀ ՊԵԿ նախաքննական մարմնի, ՀՀ քննչական կոմիտեն ունի ստորաբաժանումներ ինչպես Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում, այնպես էլ՝ բոլոր մարզերում։ Դա հնարավորություն է ընձեռում հանրապետության ամբողջ տարածքով ավելի անմիջական հասանելիություն ապահովել տնտեսվարող սուբյեկտների համար և առավել մեծ արդյունավետությամբ իրականացնել ազգաբնակչության սպասարկումն ու իրականացվող ծառայությունը։

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին