f

Անկախ

Կառավարությունն մերժեց զոհված զինծառայողների ընտանիքներին երաշխիք տալու ընդդիմության օրինագիծը


Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության մշակած օրենսդրական նախաձեռնությանը:

Օրենքի նախագծով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքով  հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար սահմանել հետևյալ երաշխիքները.

1) հիփոթեկային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցությունը,

2) ընտանիքի անդամի որոշակի ծախսերի փոխհատուցումը,

3) ընտանիքի անդամի այլ արտոնություններ:

«Հայաստան» խմբակցությունի օրենքի նախագծի հիմնավորման մեջ ասվում է.

«Հիփոթեկային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցությունը ներառում է.

1) զոհված զինծառայողի հիոթեկային վարկի պարտավորությունների մարումը՝ այդ թվում՝ զոհվելու օրվա դրությամբ ժամկետանց պարտավորությունների մարումը և վարկի ամբողջական մարումները զինծառայողի զոհվելու օրվան հաջորդող 18 ամիսների համար,

2) հիփոթեկային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը զինծառայողի ընտանիքի անդամին անցնելու (ընտանիքի անդամի անվամբ գրանցվելու) դեպքում՝

ա. այդ օրվա դրությամբ վարկի ժամկետանց պարտավորությունների (մայր գումարի և սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների) միանվագ մասնակի մարումը,

բ. այդ օրվանից հետո հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների մասնակի վճարումը,

3) զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո ընտանիքի անդամին տրված հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների մասնակի վճարումը կամ այդ ուղղությամբ կատարված ծախսերի մասնակի փոխհատու-ցումը, եթե զինծառայողի ընտանիքի անդամներից մեկն ունի այդ հիփոթեկային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք:

Ընտանիքի անդամի որոշակի ծախսերի փոխհատուցումը ներառում է.

1) ընտանիքի անդամի առողջապահական ծախսերի մասնակի փոխհատուցում,

2) ընտանիքի անդամի կրթական ծախսերի փոխհատուցում, այդ թվում՝ աշխարհի լավագույն հաստատություններում սովորելու ուսման վարձի և կեցության ծախսերի վճարում,

3) զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ ընտանիքի անդամին պատկանող գյու-ղատնտեսական նշանակության հողի համար փաստացի վճարված անշարժ գույքի հարկի, այդ հողի ոռոգման ջրի վարձավճարի գումարի ամբողջական փոխհատուցում,

4) զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ ընտանիքի անդամին պատկանող անշարժ գույքի համար փաստացի վճարված անշարժ գույքի հարկի գումարի ամբողջական փոխհատուցում,

5) ընտանիքի անդամների բնակության վայրի հասցեում սպառված էլեկտրաէներգի-այի և բնական գազի ծախսերի մասնակի փոխհատուցում՝ հաշվի առնելով այդ հասցեում բնակվող ընտանիքի անդամների և այլ անձանց թիվը:

Ընտանիքի անդամների այլ արտոնությունները ներառում են՝

1) զոհված զինծւսռայողի ընտանիքի անդամի իրավունքը՝ արտահերթ ընդունվելու բնակչության սոցիալական պաշտպանության և խնամքի պետական կազմակերպություններ, արտահերթ (անմիջապես) ստանալու առողջապահական ծառայություններ պետական բյուջեի միջոցների հաշվին,

2) զոհված զինծառայողի երեխայի իրավունքը՝ արտահերթ ընդունվելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություն (մանկապարտեզ), հանրակրթական ուսումնական հաստա-տություն (դպրոց)՝ անկախ բնակության վայրից, բացառությամբ եթե այդ ուսումնական հաստատություն ընդունելությունը իրականացվում է մրցութային կարգով»:

Կառավարությունն իր բացասական եզրակացության տեղեկանքում հիմնավորել է.

«Նախագծով սահմանված երաշխիքների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ երաշխիքների մեծ մասը ներկայումս սահմանված են այլ օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով, սակայն օրենքի նախագծով անդրադարձ չի կատարվում օրենքի նախագծի ընդունման արդյունքում գործող օրենքներով և կարգավորիչ այլ ակտերով սահմանված նույնաբովանդակ երաշխիքների հարաբերակցությանը, որի պարագայում առաջանում են հակասություններ, անհարկի կրկնություններ և փաստացի ապահովված չէ օրենքի ընդունման նպատակը՝ բոլոր երաշխիքները սահմանել մեկ միասնական օրենքով և դրանց ապահովումն իրականացնել մեկ լիազոր մարմնի կողմից:

Ամփոփելով վերոգրյալը, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնելու է չգնահատված պայմանական պարտավորություններ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկում է ձեռնպահ մնալ օրենքի նախագծի ընդունումից:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի հատկացման անհրաժեշտության, որի չափը հնարավոր չէ գնահատել համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված:

Նախագծի ընդունումը չի հանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյու-ջեի եկամուտների նվազեցման»:

Հայաստան ՀՀ Կառավարություն

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին