f

Անկախ

Ինչո՞վ 2022-ը կմնա հայաստանցիների հիշողության մեջ


2022-ը Հայաստանի համար լեցուն էր կորուստներով ու պետականության հիմքերը խարխլող իրադարձություններով։ Բոլոր առանցքային իրադարձությունները մեկ հրապարակման մեջ ներկայացնելը, թերևս, բարդ կլինի։ Ստորև ամփոփել ենք տարվա կարևորագույն իրադարձություններից մի քանիսը։

ՀԱՊԿ մեխանիզմների գործարկումն ու անգործությունը

Տարեսկզբին ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան՝ երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգը (հակակառավարական ցույցերը) չեզոքացնելու, իրավիճակը կայունացնելու համար։ Հայաստանից ևս խաղաղապահ զորախումբ մեկնեց Ղազախստան։

Բայց արի ու տես, որ սեպտեմբերին ադրբեջանական հարձակման ժամանակ նույն ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանը չկարողացավ կամ գուցե չցանկացավ «գործի գցել» ՀԱՊԿ մեխանիզմները։ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին ռազմատեխնիկական  օգնության տրամադրման  հարցը քննարկվեց միայն նոյեմբերի 30-ին տեղի ունեցած գագաթնաժողովում։ ՀՀ վարչապետը, սակայն, հրաժարվեց փաստաթուղթը ստորագրել՝ պատճառաբանելով, թե տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքական հստակ գնահատականներ չեն հնչեցվել։

«․․․ նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,-հայտարարեց Փաշինյանը։

Իսկ ավելի ուշ Փաշինյանի մեկնաբանությունից պարզ դարձավ, որ  մերժելիս անգամ տեղյակ չի եղել, թե ինչ ռազմատեխնիկական աջակցություն է ՀԱՊԿ-ը պատրաստվում տրամադրել Հայաստանին։

 Նախագահը մեկնեց արձակուրդ ու չվերադարձավ

 Հունվարի 23-ին հայտնի դարձավ, որ արտերկրում գտնվող Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել։ 

 Գրեթե 4 տարի պաշտոնավարելուց հետո Սարգսյանը հանկարծ հասկացել էր, որ «նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»:

Պաշտոնավարման 4 տարիների ընթացքում նախագահը հատկապես աչքի էր ընկել երեխաներին իր նստավայրում հյուրընկալելով և  ակտիվ օտարերկրյա այցելություններով։ Նա ընդհանուր առմամբ 53 արտասահմանյան այցելության է մեկնել։ 

Փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի Գլխավոր շտաբը՝ առանց պետի

Փետրվարի 24-ին  երկրորդ անգամ ՀՀ ՊՆ ԳՇ պետի պաշտոնից ազատվեց Արտակ Դավթյանը։ Նա այդ պաշտոնում ղեկավարել էր 2018թ․ մայիսից մինչև 2020-ի հունիսն ընկած ժամանակահատվածում։ Ապա վերանշանակվել էր 2021-ի մարտին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։ 

Դավթյանի հեռացումից հետո ԳՇ պետի պաշտոնը թափուր մնաց 5 ամիս։ Նոր պետ նշանակվեց միայն հուլիսին։ ԳՇ նոր պետը գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն է։ Նա մինչ այդ զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետ տեղակալի պաշտոնը, որում նշանակվել էր 2021թ. մայիսի 21-ին:

Փողոցից իշխանության եկածները փողոցային  պայքարով չհեռացան

Ապրիլին ընդդիմությունը նախաձեռնեց բողոքի ցույցեր և երթեր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք Փաշինյանի 2018-ի քայլերթի նմանությամբ քայլերթ մեկնարկեցին Իջևանից, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից և այլ վայրերից։ Քայլերթի մասնակիցները հանդիպեցին Երևանում, որտեղ տևական ժամանակ բազմահազարանոց ցույցեր տեղի ունեցան։ 2018-ի նմանությամբ փակվեցին փողոցներ, հնչեցին գործադուլի կոչեր։ Դիմադրության շարժումն իրազեկման ակցիաներ իրականացրեց նաև բուհերում։ 

Փողոցային պայքարով իշխանության եկած գործիչները, սակայն, փողոցի պահանջով հրաժարական չներկայացրեցին և չհեռացան։ Ցույցերը շարունակվեցին նաև մայիս և հունիս ամիսներին, ապա աստիճանաբար մարեցին։ Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք շարունակում են պայքարը, բայց փոխում են մարտավարությունը։

Ցույցերի ընթացքում ըստ տարբեր հաշվարկների կալանավորվել է 2 հազարից ավել մարդ։ 

Բերձորի լռակյաց հանձնումը

Ամռան սկզբին տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ սկսեցին ահազանգ հնչեցնել, որ իշխանությունները պատրաստվում են հանձնել Բերձորը, Աղավնոն և Սուսը։ Տևական լռությունից հետո Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո այդ բնակավայրերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Հանձնումը տեղի ունեցավ օգոստոսի 25-ին։ Եվ տեղահանվող բնակիչներին անգամ արգելվեց իրենց տներն այրել՝ սպառնալիքներով, թե հակառակ պարագայում փոխհատուցման գումար չի տրամադրվի նրանց։ 

Նշենք, որ Ադրբեջանի կողմից կառուցված նոր ճանապարհն անցնում է անհամեմատ ավելի վատ աշխարհագրական տեղանքով, ինչի պատճառով հատկապես վատ եղանակային պայմանների դեպքում անանցանելի դառնալու վտանգ կա։ Ավելին, Հայաստանի Հանրապետությունը Արցախին կապող բոլոր ենթակառուցվածքները (էլեկտրա- և այլ հաղորդալարեր, գազատար և այլն) հայտնվել են  Ադրբեջանի լիարժեք վերահսկողության ներքո։ 

ՏԻՄ ընտրություններ

Աշնանը 18 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Եվ իշխանությունները կենաց-մահու պայքար ծավալեցին համայնքներում իշխանությունն իրենց ձեռքում կենտրոնացնելու համար՝ գործելով բոլոր այն օրինազանցությունները, որոնց համար նախկիններին դատափետում էին։ 18 համայնքերից ՔՊ-ն հաղթեց 9-ում, այդ թվում և Սիսիանում, որտեղ ընտրություններից օրեր առաջ թշնամին հարձակմամբ դիրքեր էր գրավել ու էլ ավելի մոտեցել բնակավայրին։ 

Նշենք, որ այս անգամ էլ իշխանությունները զերծ չմնացին քրեական հետապնդումներից այն համայնքների ընտրված ղեկավարների նկատմամբ, որտեղ իրենք պարտվել էին։ 

Պաշտոնյաների աշխատավարձը կբարձրանա

Կառավարության որոշմամբ՝ 2023թ. հունվարի 1-ից կբարձրացվի նվազագույն ամսական աշխատավարձի չափը՝ 68,000 դրամի փոխարեն կսահմանվի 75,000 դրամ։ 

Եվ, չնայած, նվազագույն աշխատավարձով աշխատող շարքային քաղաքացին եկամուտների շատ չնչին տարբերություն կզգա, նույնը չի կարելի ասել պաշտոնյաների մասին։ Գալիք տարում նախագահն ամեն ամիս 321 հազար դրամով ավել կվարձատրվի, վարչապետը՝ 307 հազարով, նախարարները՝ 204 հազար դրամով, իսկ ԱԺ պատգամավորները՝ 168 հազար դրամով ավել։

 Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, որը բնորոշվեց որպես ագրեսիա

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին ՀՀ սահմաններին։ Երկու օր շարունակ ինտենսիվ արկակոծության  ենթարկվեցին  Ջերմուկ, Վարդենիս, Գորիս, Կապան քաղաքները և մի շարք սահմանային գյուղեր: Երկու օր տևած մարտերի արդյունքում Հայաստանը ունեցավ  նաև զգալի տարածքային կորուստներ: Հայկական կողմի զոհերի թիվը 224 է, վիրավորներինը՝ 282։ Նշենք, որ իշխանությունները մինչ օրս չեն հրապարակել զոհերի անունները և գաղտնի են պահում, թե որքան տարածք ենք կորցրել երկօրյա հարձակման հետևանքով։ 

Ուշագրավ է, որ ՀՀ իշխանությունները խուսափեցին իրերն իրենց անունով կոչելուց և Ադրբեջանի հարձակումը ՀՀ վրա բնորոշեցին որպես ագրեսիա։ 

Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում Փաշինյանը հայտարարեց, թե հայկական կողմը պատրաստ է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որից հետո նրան շատերը գուցե դավաճան կհայտարարեն։ 

Դրանից հետո մարդկանց ինքնաբուխ հավաք տեղի ունեցավ։ Մարդիկ հավաքվեցին ԱԺ և Կառավարության շենքերի մոտ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ 

Ցուցարարներն անգամ փորձեցին ԱԺ դարպասներից ներս անցնել։ Հանրահավաքը, սակայն, եզրափակվեց ընդդիմադիր պատգամավորների կողմից վարչապետին իմփիչմենթ հայտարարելու նախաձեռնությամբ։ Նրան իշխանությունից հեռացնելու համար, սակայն, անհրաժեշտ է առնվազն 18 քվե ՔՊ պատգամավորներից։ 

Նույն օրը բողոք ակցիաներ տեղի ունեցան նաև Գյումրիում։ 

Նշենք, որ երեկոյան 8-ին, երբ հակաիշխանական ցույցը մեծ թափ էր հավաքել, ՊՆ-ն հայտարարեց, որ սահմանին իրավիճակը կայունացել է։ 

Կառավարման ձևը չի փոխվի

Տարվա ընթացքում ձևավորվեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը։ Այն պետք է մինչև տարեվերջ վարչապետի աշխատակազմին ներկայացներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ։ Եվ ահա՝ նոյեմբերի 30-ին հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց, որ կպահպանվի  խորհրդարանական կառավարման ձևը և սահմանադրական փոփոխություններով կբարելավվի  խորհրդարանական կառավարման մոդելը։ 

ՔՊ համագումարը

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՔՊ համագումարը, որի ընթացքում ընտրվեց վարչության կազմ և նախագահ։ 

Փակ քվեարկությամբ ՔՊ-ի վարչության  ադամներ դարձան  Նիկոլ Փաշինյանը , Սուրեն Պապիկյանը , Ռուբեն Ռուբինյանը , Տիգրան Ավինյանը , Սասուն Միքայելյանը , Արայիկ Հարությունյանը , Գևորգ Պապոյանը , Արփի Դավոյանը , Գնել Սանոսյանը, Վահագն Ալեքսանյանը , Ալեն Սիմոնյանը , Վաղարշակ Հակոբյանը , Համբարձում Մաթևոսյանը , Հայկ Կոնջորյանը և Ռոմանոս Պետրոսյանը։

Օրեր անց պարզ դարձավ, որ քվեների վերահաշվարկ է տեղի ունեցել և արդյունքում «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ավելի քիչ ձայն են ստացել, քան պատգամավոր Արսեն Թորոսյանն ու ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը, որոնք դուրս էին մնացել վարչության կազմից։

 Ուշագրավ է, որ վարչության նախագահի պաշտոնում ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, որը դեռ 2019-ին հայտարարել էր․ «Ես ոչ մի անգամ վարչության նախագահի թեկնածու չեմ եղել և հույս ունեմ, որ չեմ էլ լինի: Իմ մտադրությունը և նպատակը դա է, որովհետև կարծում եմ, որ դա հակակշիռների, փոխզսպումների ձևավորման առումով ճիշտ մեխանիզմը դա է: Ես կարծում եմ, որ մեր կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, ովքեր արժանիորեն կարող են այդ կարգավիճակն ունենալ»:

Արցախն՝ աշխարհից կտրված

 Դեկտեմբերի 12-ից փակ է Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայանում են որպես բնապահպաններ, փակել են Լաչինչ միջանցքը։ Մինչ օրս Արցախի 120 հազար բնակիչները շրջափակման մեջ են։ 

 ՀՀ իշխանավորները, փոխանակ հնարավոր ու անհնար ամեն քայլ ձեռնարկեն ճանապարհը բացելու և հումանիտար աղետը կանխելու համար,պատասխանատվության  սլաքներն ուղղում են ՌԴ-ին՝ պատճառաբանելով, թե ՌԴ-ն է վարկաբեկվում ճանապարհի փակ լինելու պատճառով։ Ավելին, իշխանական շրջանակների որոշ ներկայացուցիչներ անգամ հայտարարում են, թե ճանապարհը փակել է ոչ թե Ադրբեջանը, այլ ՌԴ-ն։ 

 

2022 Հայաստան խմբագրի ընտրանի

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին