f

Անկախ

Եթե փալաս ես, բոլորն էլ կարող են ճնշել. Այս վիճակում չեն կարող քննարկվել խաղաղության պայմանագրի դրույթներ. Սաղաթելյան


Ռուս խաղաղապահների գործողությունների վերաբերյալ հենց առաջին օրվանից մեր արձագանքը եղել է հստակ և ուղիղ. ռուս խաղաղապահները ունեն մանդատ և առաքելություն, որը պետք է պատշաճ իրականացնեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կառավարութան դիմաց իրականացվող ՀՅԴ-ական երիտասարդների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Բայց դա չի նշանակում, սակայն, որ այս կառավարության շենքում վեր ընկած պաշտոնյաները պետք է ձեռքերը լվանան Արցախից, 120.000 մարդ գտնվի շրջափակման մեջ, և ասեն՝ մենք պատասխանատվություն չունենք: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինքն է ստորագրել, Հայաստանը պատասխանատվություն ունի իր 120 հազար քաղաքացիների ճակատագրի համար»,- ասաց Սաղաթելյանը։

Անդրադառնալով բարձր մակարդակով արված հայտարարություններին, թե Հայաստանին արտաքին ուժերը ճնշում են, հարկադրում են միջանցք բացել նաեւ մտնել Միութենական պետության կազմի մեջ, Սաղաթելյանը ասաց․

«Եթե փալաս ես, բոլորն էլ կարող են ճնշել: Միջանցքի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է, Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող Ադրբեջանն ունենալ միջանցք: Ինչ վերաբերում է միութենական պետությանը, ես չգիտեմ դա ում երևակայությունն է, դա ինչ հարց է և ինչի համար են անում։ Թող ասեն՝ իրենցից ում են ճնշել,  ոնց են ճնշել։ Ռուսաստանից շատ հստակ եղավ պաշտոնական  արձագանք։ Դժբախտություն է, երբ քո ԱԽ քարտուղարին ասում են սադրիչ է: Շատ հստակ ասում են՝ եթե նման բան կա, անուններ տուր: Դե թող անուններ  հնչեցնեն, մենք էլ տեսնենք՝ դա որտեղ է քննարկվել, կա՞ արդյոք նման խնդիր, թե որոշ արևմամետ երկրների գործակալներ փորձում են երկրում  տրամադրություններ ստեղծել»։

Իշխան Սաղաթելյանը ընդգծեց, որ քանի դեռ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, չի կարող քննարկվել խաղաղության պայմանագրի դրույթներ. «Հայց եթե կարելի էր գնալ եւ այդ հարթակն օգտագործել (նկատի ունի Մոսկվայում ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ նախատեսված հանդիպումը-խմբ) խնդիրները շատ հստակ դնել ու ասել՝ սա չի օրակարգը, օրակարգը Լաչինի միջանցքն է, արցախահայությունն է, Արցախի կարգավիճակն է, նորմալ կլիներ: Ցեղասպանության իրավիճակում գտնվողն Արցախով այս իրավիճակում Ադրբեջանի հետ քննարկել խաղաղության պայմանագիր, դա նորմալ չէ, վտանգավոր է»:

ՀՅԴ երիտասարդների երթ Իշխան Սաղաթելյան Արցախի շրջափակում Նիկոլ Փաշինյան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին