f

Անկախ

Տոներին ՊԵԿ-ը մշտադիտարկումներ կանցկացնի հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության շուրջ 550 օբյեկտում


Ամանորյա տոնակատարություններով պայմանավորված՝ տնտեսական գործունեության որոշակի ոլորտներում ակնկալվում է իրացման շրջանառությունների կտրուկ աճ: Այս նպատակով ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունը դեկտեմբերի 28-ից մինչև 2023 թ. հունվարի 2-ը նախաձեռնում է հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության շուրջ 550 օբյեկտում  կանխարգելիչ միջոցառումներ` այցելությունների միջոցով:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախատոնական ու տոնական օրերին, ինչպես փորձն է ցույց տալիս, տնտեսվարողների իրացման շրջանառությունների ծավալների աճին զուգընթաց, կարող է ավելանալ նաև վարձու աշխատողների քանակը: ՊԵԿ-ը հորդորում է  տնտեսվարողներին ցույց տալ իրական պատկերը: Հարկային մարմինը նաև ակնկալում է, որ կհայտարարագրվեն կորպորատիվ և ավանդական միջոցառումներին մասնակցող հանդիսավարներին և շոու բիզնեսի ներկայացուցիչներին վճարվող եկամուտները, այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում նրանց վճարված եկամուտները:

Ամանորյա տոնակատարությունների ընթացքում այս մշտադիտարկումները ՊԵԿ-ի աշխատակիցները տնտեսվարողների մոտ կիրականացնեն՝ առանց խոչընդոտելու ու միջամտելու տվյալ օբյեկտների բնականոն գործունեությունը: Արդյունքները հետագայում համադրվելու են հարկ վճարողների կողմից ցույց տրված համապատասխան ցուցանիշների հետ, եթե կլինեն անհամապատասխանություններ, ապա այդ մասին տնտեսվարող սուբյեկտը կծանուցվի, իսկ ռիսկային հարկ վճարողների մոտ հսկողական միջոցառումներ կանցկացվեն պարբերաբար` արդեն 2023 թվականի ամբողջ հարկային տարվա ընթացքում:

ՊԵԿ ամանոր մշտադիտարկում Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին