f

Անկախ

Բարձր տնտեսական աճի պայմաններում իրական աշխատավարձի մակարդակը աճում է բավական համեստ տեմպով. «Լույս»


«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։

Հարկ է արձանագրել, որ՝

ՀՀ տնտեսական աճի տեմպը շարունակում է մնալ բավական բարձր մակարդակում, սակայն արդյունաբերության ոլորտում գրանցվել են բացասական զարգացումներ, ինչը ցույց է տալիս, որ անկայունության ռիսկերը պահպանվում են: Նոյեմբերին գրանցվել է ՏԱՑ-ի որոշակի դանդաղում, պայմանավորված նախորդ տարվա բարձր աճի առկայությամբ (բազայի էֆեկտով), սակայն կուտակային ՏԱՑ-ը մնացել է բավական բարձր մակարդակում՝ հունվար-նոյեմբերին կազմելով 14.4%: Միևնույն ժամանակ, արդյունաբերության ոլորտում գրանցվել է անկում, ինչը մտահոգիչ է, քանի որ բարձր տնտեսական աճը հիմնականում գրանցվում է ծառայությունների և առևտրի աճերի հաշվին, որոնք կայուն չեն, և շոկերի չեզոքացման պարագայում (ՌԴ քաղաքացիների արտահոսքի դեպքում) կարող են կտրուկ անկում ապրել՝ տնտեսությանը թողնելով արդեն իսկ «թուլացած» ներուժով և նույնպիսի արտահանելի հատվածով:

Ֆինանսական համակարգի զարգացումները մտահոգության առիթ են ստեղծում: Բանկային համակարգում կտրուկ աճել են ոչ ռեզիդենտների արտարժութային ավանդները, մինչդեռ արտարժութային վարկերը նվազել են: Փոխարենը, բանկերը ներգրավված արտարժութային ավանդների դիմաց տրամադրում են դրամային վարկեր: Հետագայում դրամի արժեզրկման պարագայում, բանկերի պորտֆելում կտրուկ կաճի ավանդների ծավալը  և կնվազի վարկերի ծավալը՝ հանգեցնելով ֆինանսական կայունության հետ կապված խնդիրների: Մյուս կողմից էականորեն աճում են ձեռնարկությունների ավանդները բանկերում և նվազում է բանկերի կողմից ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալը, ինչը կարող է խոսել ներդրումային ակտիվության նվազման մասին: Վերջինս ևս բացասական գործոն է տնտեսության ներուժի և երկարաժամկետ կայունության տեսանկյունից:

Բարձր տնտեսական աճի պայմաններում իրական աշխատավարձի մակարդակը աճում է բավական համեստ տեմպով, իսկ պետական հատվածում՝ նույնիսկ նվազում է: Հունվար-հոկտեմբեր ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձն ընդհանուր տնտեսությունում աճել է 14.0%-ով, 4.2%-ով պետական հատվածում և 17.0%-ով ոչ պետական հատվածում: Նույն ժամանակահատվածում, սպառողական գների միջին մակարդակն աճել է 8.7%-ով, ինչը նշանակում է, որ անվանականից իրականի վերածելու դեպքում ընդհանուր տնտեսությունում աշխատավարձի իրական աճը կկազմի 4.9%, իսկ պետական հատվածում՝ կնվազի 4.1%-ով: Ստացվում է, որ այս ժամանակահատվածի իրական ՏԱՑ-ի պայմաններում իրական աշխատավարձերը աճել են շուրջ 3 անգամ ցածր տեմպով, իսկ պետական հատվածում, որտեղ ներառված են նաև ուսուցիչները և պետական հաստատություններում աշխատող բժիշկները, իրական աշխատավարձը նվազել է նախորդ տարվա համեմատ: Այս վիճակագրությունը խոսում է այն մասին, որ ընթացիկ տարվա տնտեսական աճը ներառական չէ և մեծացնում է անհավասարությունը, քանի որ, եթե աճը չի ուղղվում աշխատավարձերի բարձրացմանը, ապա ուղղվում է շահույթների մեծացմանը: Իսկ շահույթ ստանում են առավելապես հարուստ խավի ներկայացուցիչները:

2022թ. հունվար-նոյեմբեր ամիսների ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումների վերլուծություն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

տնտեսություն Լույս հիմնադրամ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին