f

Անկախ

Միակ թուրքամետները ՔՊ-ում են․ Իրենք իրե՞նց են խուզարկելու․ Կարեն Վրթանեսյան


Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ռազմական դրության մասին օրենքում փոփոխություններ են առաջ բերել, որոնցով է՛լ խուզարկություններ տներում, է՛լ տեխնիկայի առգրավում, է՛լ համացանցի անջատում ևն...
Եթե ենթադրվող պատերազմը Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ պիտի լինի, ապա Հայաստանում մարդկանց տներից ինչո՞ւ պիտի հեռախոս կամ տպիչներ առգրավվեն, կամ ժողովրդի համացանցն անջատեն։ Այսօր Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը, առավել ևս ընդդիմությունը ընդգծված հակաթուրքական կեցվածք ունեն, մնացածն էլ գոնե անտարբեր են։
Միակ թուրքամետները ՔՊ-ում են իրենց պարագլուխներով և քաղաքական դաշնակիցներով։ Հիշեցնեմ, որ վերջերս էլ այդ պարագլուխը հայտարարեց, որ չի նեղվում, երբ իրեն վիրավորելու համար թուրք են անվանում։
Իրենք իրե՞նց են խուզարկելու։ Մի տեսակ իրար չի բռնում, չէ՞։
* * *
Երկրորդ «տարօրինակությունը». եթե նիկոլենք պատերազմ են սպասում (մանավանդ, որ անընդհատ ցեղասպանության սպառնալիքից են խոսում), ապա ինչո՞ւ են հայտարարում, որ հրաժարվում են ՀԱՊԿ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցությունից։ Ասենք՝ այսօրվա օրով մի արկղ փամփուշտ էլ բերեն, «քյար» է։ Եթե պատրաստվում ես Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանվել, ինչո՞ւ ես հրաժարվում ռազմատեխնիկական համագործակցությունից, նույնիսկ եթե ՀԱՊԿ-ը քո ուզած քաղաքական հայտարարությունը չի անում։
* * *
Մի տեղ քննարկում ընկավ աչքովս օրենսդրական այդ փոփոխությունների մասին։ Մեկնաբանություններում իշխանական պրոպագանդիկներից մեկը՝ պաշտպանելով առաջարկվող փոփոխությունները, այն գիծն էր առաջ տանում, թե. «Ուկրաինայում էլ են նույնն անում»։
Կարդացի, անցա առաջ, բայց գլխիցս չէր գնում ու վերջը հասկացա, թե ինձ ինչն էր անհանգստացնում...
Ասում եմ. սրանք կարո՞ղ ա հենց Ռուսաստանի դեմ են պատրաստվում պատերազմել։ Ու խուզարկելու են, կարելի է ենթադրել, այն մարդկանց, որոնց մեղադրելու են «ռուսամետության» մեջ։ Կամ, ինչպես վերջերս փորձում էին մի օրինագծով անցկացնել. «Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու» մեղադրանքով։

Հայաստան Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին