f

Անկախ

Ստում են, որ հերթական զիջումն անեն. Արցախցի հասարակական գործիչ


Անկախի զրուցակիցն է «Առաջ Արցախ» ՀԿ նախագահ, Արցախի հասարակական գործիչ, պատերազմի մասնակից Արթուր Հայրապետյանը:

-Դուք Արցախի Պետնախարարի խորհրդական էիք, սակայն հայտնի դարձավ, որ նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռացրել է Ձեզ այդ պաշտոնից: Պատճառը ո՞րն է:

-Սահմանադրությունը պետք է փոխվեր և դեկտեմբերի տասնյոթին արդեն ընտրություն պետք է անեին և խորհրդարանական պետք է դարձնեին Արցախի կառավարումը, ինքն էլ պետնախարարից պիտի վարչապետ դառնար, էլ ավելի շատ լիազորություններ ունենար և այլն, որպես «Առաջ Արցախ» ռազմահայրենասիրական կազմակերպության ղեկավար, սկզբից իմ դեմ լինելն եմ արտահայտել:

Մի քանի հանդիպումներ ենք ունեցել, հետո մեր կոչին միացան նաև քսանվեցից ավել ամենաակտիվ ՀԿ-երը, մեծամասնությունը ակտիվ ՀԿ-ներ են, կասեցրել ենք այդ գործընթացը: Նախագահին ենք հանդիպել, ստիպել ենք որ կամ չփոխի ամ էլ եթե չի կարողանում չփոխի՝ թող ինքը դուրս գա գնա, բայց սահմանադրությունը չփոխի, այն էլ այս բարդ իրավիճակում: Փաստորեն պարզվեց, որ Սահմանադրության չփոխումը ուղիղ հարված էր Ռուբեն Վարդանյանին: Դե ինքն էլ մուռն այդպես հանեց՝ ինձ պաշտոնից ազատեց:

-Տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Արայիկ Հարությունյանը սահուն կերպով իշխանությունը հանձնում է Ռուբեն Վարդանյանին: Արցախում նման բան նկատվո՞ւմ է:

-Միանշանակ ճիշտ եք նկատել՝ կա նման խնդիր: Այստեղ էլ շատերը նկատել են, որ օրինակ նույն լայվերը նույն Նիկոլի տրյուկներն են՝ այսպես ասած: Նույն պոպուլիզմով է զբաղվում մինչև օրս, մինչև դեկտեմբերի քսանհինգը այդպես է եղել:

Տեսեք, հանրահավաքին նախագահը չխոսեց, բայց Վարդանյանը մնաց իր պոպուլիստական ոճի մեջ՝ ես սենց, ես նենց կանեմ, ֆինանսական կապերս կդնեմ Արցախի զարգացման մեջ: Բայց լավ, մինչև օրս ինչ ես արել, ինչ ես դրել: Նիկոլն էլ է եկել ու ասել՝ սա Հայաստան է և վերջ, հիմա նույնն էլ  ինքն է ասում: Իր ընտանիքը Անգլիա, ինքը՝ այստեղ, նույն պոպուլիստական բաները, նույն լայվերը ու սա արդեն երկրորդ անգամն է, որ մի անգամ հայտարարել է, որ ուզում է հանրահավաք անի, նշված է եղել, որ Ռուբեն Վարդանյանն ուզում է հանրահավաք անել, հետո չեղարվել է:

Շատ մարդիկ, եթե համապետական է, ապա բոլորն էլ գալիս են, բայց եթե Ռուբեն Վարդանյանն է կազմակերպում ՝ Ռուբենը ո՞վ է, որ համընդհանուր հանրահավաք կազմակերպի: Ինձ էլ է այդպես թվում, որ Արայիկ Հարությունյանը դանդաղ զիջում է իր տեղը՝ դեկտեմբերի քսանհինգի հանրահավաքին ոչինչ չխոսեց:

-Ստեփանակերտի շուկան դատարկված է ու լուրջ մտավախություններ կան, որ պարենային խնդիր առաջ է կանգնելու Արցախը, նաև բժշկական պարագաների պակաս կա: Ի՞նչ իրավիճակ է այդ առումով հիմա:

--Ես հստակ չգիտեմ, թե պահուստային ֆոնդերում ինչքան կա, ինչքան չկա, ինչն էլ իմանամ՝ դա գաղտնիք է, չեմ հրապարակի, բայց գիտեմ, որ այնպես չի, որ հիմա սով է, բավարարում է , մոտ երկու շաբաթ է, ինչ ոչինչ մուտք չի գործում Արցախ:

Միանշանակ պարենային որոշակի ապրանքատեսակներ արդեն վերջացել են, այստեղ ամենամեծ խնդիրը մանկական սնունդն է, պամպերսները, ամեն ինչ մանկական պարագաների հետ կապված: Թե չէ մենք մեծահասակներս խնդիր չունենք՝ կարտոֆիլը ավարտվի բրինձ կուտենք, բրինձը ավարտվի՝ ոսպ կուտենք՝ այդ առումով խնդիր չկա, բայց փառք Աստծո այդ առումով խնդիր չկա: Փուռերն էլ աշխատում են, հաց կա, ալյուրը կա ու ինձ չի թվում, որ միջանցքը շատ երկար փակ չի մնա, մենք էլ համաձայն չենք անընդհատ այսպես նստել ու սպասելուն:

-Հնարավո՞ր է, որ միջանցքի բացումից հետո արցախցիներից շատերը հեռանան Արցախից:

-Այդպիսի խոսակցություններ նաև այստեղ կան, չի կարող ոչ ոք դուրս չգալ, բնականաբար մարդիկ հիասթափվում են, հոգնում են: տարբեր մարդիկ տարբեր ձև են , բայց հուսով եմ, որ այդքան համատարած չի լինի, բայց դուրս եկողները դուրս կգան:

Այնպիսի վիճակ է ստեղծվել, իմ կարծիքն եմ ասում, հիմա այնպիսի վիճակ է, որ մարդկանց չես կարող մեղադրել: Օրինակ, շատ ընտանիքներ ու մարդկանց գիտեմ, որ ամն մեկը մի բանով է զբաղվում: Հիմա անընդհատ խնդիրներ են առաջանում, օրինակ Աղավնոյի դեպքերը, Փառուխի դեպքերը, այլ ճանապարհի դեպքերը, ամեն ինչը գումարվում է իրար՝ մարդկանց գործերը կիսատ են դառնում, չենք կարողանում պլանավորել, թե ինչ ենք անելու,օրով ապրելու ենք: Մի խոսքով դա շատ նուրբ հարց է, ինձ թվում է, որ միանշանակ դուրս եկողներ լինելու են: Այդ ուղղությամբ պետք է աշխատել, ես առաջարկել եմ, փորձենք հոգեբանական առումով փոքր-ինչ թեթևացնել մարդկանց հոգևիճակը:

-Այսինքն մարդիկ հիմա ծանր հոգեվիճակո՞ւմ են գտնվում:

-Ճիշտ եք նկատել, ծանր է մարդկանց վիճակը: Պատկերացրեք ծնողներ, որոնց երեխաների մի մասն այնտեղ է: Պատկերացրեք ծնողները Հայաստանում են ու երեխաները Ստեփանակերտում են մնացել: Մարդիկ կան, որ ասում են՝ հոգնել եմ, սակայն հիմա պետք չի հոգնել, հոգնելու ժամանակ դեռ կունենանք, հիմա պետք է պայքարել, որովհետև աշխարհի բոլոր անկյուններում էլ այդպես է: Այնպես չի, որ Միացյալ Նահանգներում կամ Եվրոպայում կամ աշխարհի այլ ծայրում մարդիկ լիարժեք երջանիկ ապրում են՝ կյանքի էությունն է այդպես, պետք է քո երջանկությունը գտնես պայքարի մեջ:

Փոքր տատս, մամաս, հղի կինս ու երկու տարեկան երեխաս այստեղ ենք ու հարյուր տոկոս դուրս չենք գալու, որովհետև հորս գերեզմանն էլ է այստեղ, եղբորս գերեզմանն էլ է այստեղ, ընկերներից գերեզմաններն էլ է այստեղ, ապուպապուս գերեզմաններն էլ: Ես իմ ու իմ շրջապատի մարդիկ անընդհատ աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի մարդիկ հրաժարվեն Արցախը լքելու մտքից: Իհարկե այստեղ համոզելը դժվար է, բայց յուրաքանչյուր ոք ինքը քաջալերման կարիք ունի:

Մեր հայրենակիցներին ուզւոմ եմ խնդրել, որ դուրս չգան հայրենիքից, եթե իրենք խնդիրներից նեղված ուզւոմ են դուրս գալ, բա մեր տղերքը, որ կյանքն են նվիրել էս հողի համար, այս հայրենիքի համար, նույնիսկ իրենցից մի մասի գերեզմաններ էլ չենք կարողանում նորմալ այցելել: Հիմա այդպես թողնել դուրս գալը իմ կարծիքով առնվազն ճիշտ չէ:

-ՆԻկոլ Փաշինյանն Ադրբեջանին իրենց առաջարկներն է ուղարկել պայմանագրի և հայտարարել, որ այս տարբերակով պայմանագրի ստորագրմանը պատրաստ է: Սա կարո՞ղ է լինել հերթական՝ Արցախը տվեցի, որ հարյուր քսան հազար հոգու կյանք փրկեմ անշեղ գծի:

-Այն ինֆորմացիան, որին հստակ չեմ տիրապետում, ինչը հստակ չգիտեմ, չեմ կարող ասել, բայց մի հստակ բան կարող եմ ասել զիջումների հետ կապված, ես չգիտեմ Նիկոլն ու Ալիևը ինչ են ասուոմ՝ մենք կտրականապես դեմ ենք ցանկացած զիջմանը, պետք չի ոչինչ զիջես, ոչ մի բան պետք չի: Հատկապես որ մեր հանրահավաքի ժամանակ դրան էլ պատասխանեցինք պաստառներով, ու ասեցինք դիմելով ՀՀ իշխանություններին, որ այնպես չլինի՝ միջանցքը տվեցինք, որ հարյուր քսան հազար մարդու կյանք փրկենք, ոնց որ եղավ պատերազմի ժամանակ: Այդ սուտի թեզերը մեզ պետք չի, եթե այդպես տալու լինի՝ այս մարդկանց կյանքը փրկելու համար չի տալու, առհասարակ, հայերի կյանքը, եթե Նիկոլին հետաքրքիր լիներ՝ յոթ հազարից ավել զոհ չէինք ունենա ու այսպիսի խայտառակ վիճակում չէին լինի: : Սեպտեմբերին երկու հարյուր քսանչորս զոհ է տվել Հայաստանի սուվերեն տարածքում, բայց ոչ մի արձագանք հայկական իշխանությունների կողմից:

Տեսել ենք, թե ինչ գրառում է արել Արցախի հայերի նկատմամբ, փոխարենը աջակցի՝ դեռ մի բան էլ թուրքերից ավելի վառված է գրում, թե ինչի եք հավաքվել, ինչի եք եկել և այլն, և այլն: Այնպես որ կարող եմ հստակ ասել՝ արցախաբնակ հայերի մեծ մասը դեմ է այդ զիջումներին հանուն արցախահայի փրկության, պետք չի, շնորհակալություն: Դա սուտ է, ստում են, որ իրենց հերթական զիջումները անեն:

 

Հայկա Ալոյան

Արթուր Հայրապետյան Արցախի շրջափակում խմբագրի ընտրանի արցախցիներ Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին