Ռուսական նավթի մատակարարումը ԵՄ-ի սահմանած գնային սահմանափակ շեմով արգելվում է 2023 թվականի փետրվարի 1-ից, նավթամթերքի վերաբերյալ արգելքի ժամկետը կորոշի Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Միևնույն ժամանակ, հրամանի ընդհանուր վավերականությունը ներկայում սահմանափակվում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։
Նշվում է, որ որոշ երկրների կողմից ռուսական նավթի և նավթամթերքի գնային շեմի սահմանման հետ կապված հատուկ միջոցների մասին հրամանը «ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից և ուժի մեջ է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը»։
Դեկտեմբերի 5-ին Եվրամիությունում սկսել է գործել ռուսական նավթի գնի շեմը՝ մեկ բարելի համար 60 դոլարի չափով։ Կրեմլից հայտնել են, որ չեն ճանաչում այս շեմը:
Թեև սահմանափակումը կազդի հում նավթի վրա, փետրվարի 5-ից կգործի նաև նավթամթերքի գնային առաստաղը։ ԵՄ փաստաթղթում նշվում է, որ գինը շուկայականից առնվազն 5%-ով ցածր պետք է լինի։
Պուտինն արգելել է ռուսական նավթի արտահանումը ԵՄ-ի սահմանած գնային շեմով
Կարդացեք նաև
- Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
- 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
- Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան