f

Անկախ

«Հայերը մեր թշնամիներն են, և երեխաները պետք է իմանան դա». ինչպես է պատերազմից հետո «հաղթանակի պաշտամունքը» անդրադառնում ադրբեջանցի դպրոցականների վրա. BBC


Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում «զոհի մարտական պաշտամունքը» փոխարինվել է «հաղթանակի մարտական պաշտամունքով»։ «Հայրենիքին՝ ծառայություն, ժողովրդին՝ հավատարմություն, թշնամուն՝ ատելություն, ատելություն, ատելություն». ահա կարգախոսներից մեկը, որն ադրբեջանցի երեխաներին սովորեցնում են տեղի որոշ դպրոցներում, գրում է BBC-ն՝ փորձելով ցույց տալ, թե ինչպես է «հաղթանակի պաշտամունքը» անդրադառնում ադրբեջանցի դպրոցականների վրա: 

Ադրբեջանում երեխաներին պարտադրված հայրենասիրական «գործունեությունը» ցույց է տալիս, թե հարևան ժողովուրդները որքան հեռու են, չնայած ռազմական գործողությունների ֆորմալ ավարտին, հաշտության կնքումից, նկատում է աղբյուրը։

BBC-ն նշում է, որ 44-օրյա պատերազմում հաղթանկից հետո Արդրբեջանը պատել է էյֆորիան. որոշ դպրոցներում ու մանկապարտեզներում այս էյֆորիան սկսել է ձեռք բերել այլատյաց քարոզչության հատկանիշներ։

Նախկինում դպրոցականները նկարում էին պատերազմում մահացածներին, իսկ այժմ՝ «Բայրաքթարներ»

Վերջին ամիսներին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են հայրենասիրական «միջոցառումների» ժամանակ ադրբեջանցի երեխաների տեսանյութերը։ Մեկում մի քանի շարքով շարված դպրոցականները ձեռքերը բարձրացնում են՝ բացականչելով «ուռա՜», երբ ուսուցիչները թվարկում են պատերազմում զոհված նախկին աշակերտների անունները: 

Մեկ այլ տեսանյութում կամուֆլյաժ հագած մանկապարտեզի տղաները հենակներով և վիրակապած ոտքերով, ձեռքերով մտնում են դահլիճ: Տեղական ալիքներից մեկի հեռուստատեսային ռեպորտաժում դպրոցական միջոցառմանը մասնակցող երեխաները բղավում են «Հայրենիքին՝ ծառայություն, ժողովրդին՝ հավատարմություն, թշնամուն՝ ատելություն, ատելություն, ատելություն»:

Ինչպես նշում է BBC-ն, Ադրբեջանում «հայամետ» բառն փաստացի հայհոյանք է, իսկ հայկական արմատները՝ կոմպրոմատ։ Տեղական հեռուստաալիքի հաղորդավարը մեկ այլ վիրուսային տեսահոլովակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանում է «հայամետ»:

«Ամենագլխավորը, որ պատերազմից հետո դպրոցում փոխվել է  «միջոցառումներն» են»: Մենք  բոլորով դժբախտ զոհեր ենք եղել, բայց հիմա բոլորս միասին հերոսներ ենք։ Եթե նախկինում աշակերտները նկարում էին Ղարաբաղում հայերի ձեռքից զոհված երեխաներին, ապա այժմ նկարում են զինվորներ և «Բայրաքթարներ»,- պատմել է դպրոցի ուսուցիչ Ֆիքրեթը (անունը փոփոխված է):

Նա ասում է, որ այս տեսարանից իրեն «պատում է հուսահատությունը»:

Ադրբեջանական դպրոցներում խորհրդային ժամանակներից ի վեր առաջին անգամ 2013-ին ներդրվել են հայրենասիրության դասերը, իսկ 2021-ի սկզբին համապատասխան նախարարությունը հայտարարել է, որ հայրենասիրական դաստիարակությունը պետք է դառնա կրթության առաջնահերթություն, և որ դրա մի մասը պետք է դառնա Ղարաբաղյան պատերազմի ուսումնասիրությունը։

«Մեզ հանձնարարվել է, որ ուսուցիչները երեխաներին ասեն, որ հաղթանակի մասին շարադրություններում պետք է ընդգծվի նախագահի (Իլհամ Ալիև) դերը և նրա շուրջ մարդկանց համախմբումը»,- ասում է Ֆիքրեթը։  Հրահանգները, ըստ նրա, գալիս են կա՛մ բանավոր՝ անձամբ տնօրենից, կա՛մ գրված են ուսուցրական չաթերում։

Ինչպես գրում է BBC-ն, որոշ ծնողներ նման պայմաններում գործում են իրենց հայեցողությամբ, և պարզապես թույլ չեն տալիս իրենց երեխաներին դպրոց գնալ ղարաբաղյան հակամարտության հետ կապված միջոցառումների անցկացման օրը: 

Ըստ հոդվածի՝ Ադրբեջանի որոշ մանկապարտեզներում ընդունված է օրը սկսել ատելության մասին վանկարկումով։ Երեխաներն անգիր գիտեն այս կարգախոսները:

Սումգայիթի ճեմարանի գրականության ուսուցչուհի Եգյանա Սամադովան ասում է, որ «հայրենասիրության քարոզչության հետ կապված որոշ տեքստեր» ներառված են պարտադիր ծրագրում, իսկ մյուս աշխատանքները ընտրում են իրենք՝ երեխաները, օրինակ՝ կազմակերպում են կինոդիտումներ, հետո քննարկում դրանք:

Սամադովան ասում է, որ «հայրենասիրություն դաստիարակելու» վերաբերյալ նյութերում չի նշվում, թե կոնկրետ ով է թշնամին, և հավելում է, որ «ուսանողների մեջ ատելություն է սերմանվում ոչ թե թշնամու, այլ թշնամու դաժանության հանդեպ»։ Միևնույն ժամանակ, դպրոցական դասագրքերում պարունակվող որոշ տեքստեր հակասում են նրա խոսքերին։ Այսպես, վեցերորդ դասարանի գրականության դասագրքում «Արյունոտ մանուշակ» պատմվածքում երեխան այսպիսի երազ է տեսել.«Սիրանուշ մորաքույրը խեղդամահ արեց նրան տխուր դեմքով, Սուրեն քեռիի սուր դաշույնից արյուն էր կաթում: Այս արյունը նրա ճակատին էր, գլխին, բայց մեծ մասը թափվեց աչքերի վրա»:

Նույն վեցերորդ դասարանի ադրբեջաներենի դասագրքում կա «Փոքրիկ պատանդներ» պատմվածքը հետևյալ բառերով.«Կատաղած հայերը ժանգոտ տափակաբերան աքցանով կարդալ չուզողների լեզուներն էին պոկում, մերկացնում էին ու ստորացնում»։

Գրականության մեկ այլ դասագիրք՝ արդեն հինգերորդ դասարանի համար, պարունակում է «Գողը» պատմվածքը, որը պատմում է, որ հայերը տարիներ շարունակ ադրբեջանցիներից «գողացել են» (չակերտները՝ Tert.am) ամեն ինչ՝ երաժշտություն, խոհարարական բաղադրատոմսեր, գորգեր և վերջապես Ղարաբաղը, շարունակում է BBC-ն:

Լրատվամիջոցը հոդվածը պատրաստելիս Ադրբեջանի կրթության նախարարությանը խնդրել է մեկնաբանել ատելության կարգախոսները և վերը նշված օրինակները դպրոցական դասագրքերից: Գերատեսչությունում նշել են, որ դա համարում են ոչ թե այլատյացություն, այլ «գեղարվեստական օրինակներ, որոնք արտացոլում են միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման ոլորտում տարվող պայքարը»։

Սումգայիթի բնական գիտությունների միջնակարգ դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Ատրաբա Թաղիևան այս առնչությամբ նշել է, որ «կա մի թշնամի, և եթե թշնամու հանդեպ ատելություն չկա, երեխան չի կարող հայրենասեր մեծանալ»։ 

«Պետք է հաշվի առնել, որ հայերը մեզ հաղթել են պատմության ընթացքում... Հայերը մեր թշնամիներն են, և երեխաները պետք է իմանան դա»,- ասել է կինը։
 

հայ-ադրբեջանական հակամարտություն Աշխարհում մամուլի տեսություն Ադրբեջան հայատյացություն

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին