f

Անկախ

Ինտերնետի արգելափակում ենթադրող օրինագիծը շատ վտանգավոր է. զսպող մեխանիզմներ չկան. Սամվել Մարտիրոսյան


«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը կառավարությունը դրել է շրջանառության մեջ, չի քննարկվել, հանրային քննարկումներ չեն եղել, չնայած շատ կարեւոր նախագիծ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Մյուս հարցն այն է, որ սա ստեղծում է ճնշող մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս կայքերի կամ հավելվածների արգելափակումներ իրականացնել կամ ամբողջությամբ արգելափակել ինտերնետը, մամուլին պարտադրել հանձնել տեխնիկան: Այսինքն բավականին կոշտ միջոցներ են, բայց պարզ չէ, թե ով է որոշում կայացնողը, ով է պատասխանատուն, ինչի հիման վրա է այս ամենն արվելու: Սա մանիպուլյացիաների, սխալների շատ լայն դաշտ է ստեղծում, կամ թիրախային օգտագործման հնարավորություն է ստեղծում քաղաքական պատժի համատեքստում եւ այլն»,-ասաց նա:

Փորձագետը հիշեցրեց, որ մենք արդեն ունենք փորձը, երբ պաշտոնական տեղեկատվությունը խեղաթյուրվել է. «Ունենք փորձը արգելափակումների, որոնք հիմա էլ արվում են: Շատերը չգիտեն, բայց ադրբեջանական լրատվականներ կան, որոնք այստեղ արգելափակվում են: Ընդ որում՝ չկա ոչ արտակարգ դրություն, ոչ ռազմական դրություն, դա փաստացի արվում է օրենքի խախտումով:

Ես այստեղ չեմ քննարկում՝ լավ են անում, թե ոչ: Բնականաբար, ամենատխմար քայքերից են այդ արգելափակվածները, բայց հարցն այն է, որ պետական կառույցները օգտագործում են մեխանիզմներ՝ շրջանցելով օրենքը: Հիմա եթե օրենք էլ լինի, դժվար է պատկերացնել, թե որքան ավելի վատ կարող է լինել խախտումների տեսանկյունից: Վատն այն է, որ քաղհասարակությունն էլ շատ չի խոսում դրա մասին, այսինքն զսպող մեխանիզմներ չկան: Դա բնականաբար, ավելի է մտահոգություններ առաջացնում: Քաղհասարակության կողմից բալանսի բացակայությունը պարարտ հող է ստեղծում, որ մենք ժողովրդավարությունից լողանք դեպի հակառակ կողմը»,-ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը:

Սամվել Մարտիրոսյան Համացանց արգելափակում Հայաստան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին