Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սվելա Բրեյվերմանը ծրագիր է պատրաստել՝ երկիր ժամանող միգրանտների թիվը կրճատելու համար։ Այս մասին հայտնում է Times թերթը՝ հղում անելով փաստաթղթի նախագծին։ Գրում է Gazeta.ru-ն։
Առաջարկվող ծրագրի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են բարձրացնել բրիտանացիների նվազագույն եկամուտը, ովքեր ցանկանում են երկիր հրավիրել ընտանիքի անդամներին, ովքեր բրիտանական քաղաքացիություն չունեն։ Նախարարի ծրագրով նախատեսվում է նաև նվազագույն աշխատավարձի բարձրացում այն կազմակերպությունների համար, որոնք աշխատանքի են ընդունում օտարերկրյա աշխատողների։ Նոր սահմանափակումները կարող են ազդել նաև միջազգային ուսանողների վրա, այդ թվում՝ դժվարացնելով նրանց համար իրենց հետ բերել իրենց սիրելիներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար պահանջվող եկամտի մակարդակի բարձրացման պատճառով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը 2023 թվականին միգրանտների տեղակայման ծախսերը երկրում կավելացնի մինչև 3,5 միլիարդ ֆունտ (4,2 միլիարդ դոլար)՝ ընթացիկ տարվա համեմատ դրանք ավելացնելով 66 տոկոսով։
Մինչ այս հաղորդվում էր, որ բրիտանական իշխանությունները ցանկացած երկրից կկարողանան անօրինական ներգաղթյալներ ուղարկել Ռուանդա։