f

Անկախ

ԿԺԴՀ անօդաչու թռչող սարքերից մեկը կարող է նկարահանել Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը․ KBS


ԿԺԴՀ հինգ անօդաչու թռչող սարքերից մեկը, որը մուտք է գործել  Հարավային Կորեայի օդային տարածք, կարող է հասնել Սեուլի նախագահի վարչակազմի շենք և նկարահանել այն։ Այս մասին հայտնում է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Գրում է Gazeta.ru-ն։

Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ անօդաչու թռչող սարքը, որը թռել է Սեուլի հյուսիսային շրջաններ և հետ է վերադարձել ԿԺԴՀ, կարող է հասնել Յոնսան շրջան, որտեղ գտնվում է Կորեայի Հանրապետության ղեկավարի գրասենյակը։

Նշվում է, որ մյուս չորս սարքերը գտնվել են Գանգհվա կղզու տարածքում և հետագայում անհետացել են ռադարներից։

Դեկտեմբերի 26-ին Հյուսիսային Կորեայի անօդաչու թռչող սարքերը 2017 թվականից ի վեր առաջին անգամ ներխուժել են Հարավային Կորեայի օդային տարածք։ Ի պատասխան՝ երկիրը կործանիչներ է բարձրացրել՝ Հյուսիսային Կորեայի անօդաչու թռչող սարքերը որսալու համար։

Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարավկորեացի զինվորականները յոթ ժամում մոտ հարյուր կրակոց են արձակել ԿԺԴՀ-ից անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ, սակայն, այնուամենայնիվ, չեն կարողացել խոցել թիրախները։

Ավելի ուշ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը հայտնել է, որ Վաշինգտոնը Սեուլի հետ սերտ խորհրդակցության մեջ է Հյուսիսային Կորեայի անօդաչու թռչող սարքերի կողմից Հարավային Կորեայի օդային տարածք ներխուժելու հարցի շուրջ։

Աշխարհում ԿԺԴՀ Հարավային Կորեա ԱԹՍ նախագահի գրասենյակ նկարահանում

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին