Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է վրացի փորձագետների կողմից թունաբանական հետազոտություն անցնել՝ իր հնարավոր թունավորման մասին տեղեկատվությունը ճշտելու համար, միայն եթե նմուշներն ուղարկվեն արտասահմանյան կլինիկա, և այդ գործընթացին մասնակցի քաղաքական գործչի կողմից մասնագետ, ասել է փաստաբան Իլյա Լոմիան։
Սաակաշվիլին անվստահություն է հայտնում Փորձաքննությունների ազգային բյուրոյի վրացի փորձագետներին և հրաժարվում է արյուն հանձնել թունաբանական հետազոտության համար։
Ավելի վաղ նրա փաստաբանները հայտնել էին, որ քաղաքական գործչի մարմնում ծանր մետաղներով թունավորում են հայտնաբերել օմբուդսմենի գրասենյակի անկախ բժիշկները և օտարերկրյա բժիշկները։
Միաժամանակ քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ, ըստ նույն բժիշկների հաղորդումների, նախկին նախագահի օրգանիզմում թունավոր նյութերի ցուցանիշները չեն գերազանցում նորման։