f

Անկախ

«Ելք ու ճար» է հարկաւոր. այլապէս…


1- Երէկ՝ դեկտ. 25-ին թէպէտ վիրաւոր, բայց Արծւաբոյն Արցախը տասնեակ հազարաւոր հայորդիների հաշւառելի նեցուկով կոչ-ուղերձ յղեց աշխարհին եւ մասնաւորապէս՝ թուրքին, ադրբեջանցուն, սրանց հովանաւոր՝ Անգլօ-սաքսոններին ու հրէական սիոնիզմին, որ Հայոց Արցախը առաւել քան երբեւէ կառչած է մնալու իր անբեկանելի ինքնորոշման իրաւունքի իրացմանը: Այդ ճամբին, սակայն, Արցախը պատգամեց, թէ ժամանակաւոր ռազմա-քաղաքական հաշւարկները դիմագրաւելի են ու յաղթահարելի:

2- Արցախի կոչ-ուղերձը, անշուշտ հասանելի է դառնալու հայկական աւանդական թէ՛ նորակազմ Սփիւռքին, որպէսզի սա էլ իր հերթին համաշխարհային ընտանիքին եւ ինչու ոչ՝ նոյն թուրքին ու ադրբեջանցուն ապացուցի, որ արցախեան դատը համահայկական ու համազգային արդար ու անսակարկելի պահանջատիրութիւն է:

3- Այս օրերին իսկ (նոյնպէս ժամանակաւոր) մայր հողից՝ Հայաստանի Հանրապետութիւնից կտրւած Արցախը հայրենի եղբայրներին ու քոյրերին յատկապէս պատգամում է, որ «Ձայն բազմաց, ձայն Աստծոյ»-ի դէմ ամէն կարգի Մանիպուլիացիա դատապարտւած է ձախողման ու փոշիացման, որն ունակ է լոկ ժամանակաւորապէս մոլորեցնել խաղաղամիտ հայ ժողովրդին:

4-Յուսանք, որ արցախեան դեկտ. 25-եան ծանրակշիռ պատգամը նախեւառաջ կը վերականգնի ու կը վերակենդանացնի մեր համազգային ուժականութեան առանցքային ու փրկարար գործօն՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք խարխլւած Եռամիասնութիւնը, որով էլ անտարակոյս յարգանքի կարժանանաք ինչպէս համաշխարհային ընտանիքի, այնպէս էլ՝ հայատեաց թուրքի ու արհեստածին ադրբեջանցիների կողմից…:

.…Իսկ եթէ ներազգային, ինչպէսեւ՝ արտաքին ճակատի ուղղութեամբ աշխատող աշխարհաքաղաքական ստանդարտները (որոնք ինչ խօսք՝ այնքան էլ ի նպաստ հայութեան չեն գործարկւում), չվերանայւեն ու չաշխատեն արդար հիմքերի վրայ, ապա՝ թէ՛ պատմական, եւ թէ՛ հայոց ազգային գաղափարախօսութեան օրինաչափութիւնների համաձայն՝ աշխատելու է «Ելք ու ճար գտնելու խենթերի հնարը»…:

Եւ իրօք՝ դա էր պատգամում մեզ երէկ Արցախցին՝ իր Վերածնունդի հրապարակից…:

Իսկ մեզ մնում է ազգովի ունկնդիր լինենք այդ պատգամին:

 

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ Ալիք օրաթերթ Հայաստան Արցախ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին