Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիկների համար տարեվերջյան ստուգատեսը եղավ Հայաստանի առաջնությունը, որը կայացավ դեկտեմբորի 24-25-ին «Դինամո» մարզադահլիճում։ 67 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և հեևթայկան անգամ Հայասատնում լավագույնը ճանաչվեց Սլավիկ Գալստյանը։
Անկախի հետ զրույցում Սլավիկը կիսվում է տպավորություններով և կարևորում առաջնությունում հաղթանակը՝ նոր ձեռքբերումներ ունենալու ճանապարհին։
- Շնորհավորում եմ տարին հաղթանակած ավարտելու և Հայաստնի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ։
-Շնորհակալ եմ։ Շատ լավ էի նախապատրաստվել Հայաստանի առաջնությանը։ Ամեն ստուգատես իր կարևորությունն ունի՝ ուժերի փորձարկման, թերությունների շտկման և նոր փորձ ձեռք բերելու առումով։ Ուստի, տրամադրված էի մարտական։
Հայաստանի առաջնությունում պայքարը միշտ էլ թեժ է լինում։ Շատ լավ, պատրաստված ու փորձառու մարզիկներ կան։ Մրցակիցներս բավական ուժեղ էին, ուրախ եմ, որ կարողացա հաղթանակներ տոնել անցկացրած գոտեմարտերում։
-Ի՞նչ տվեց Ձեզ հաղթանակը Հայաստանի առաջնությունում։
-Առաջնությունում հաղթանակը շատ եմ կարևորում, ոգևորիչ է տարին փակել հաղթանակով, որը հիմք կդնի նոր ձեռքբերումների։ Հույս ունեմ, որ 2023-ին մեծ հաղթանակներ կտոնեմ, ամեն բան առջևում է։ Հայաստանի առաջնությունում հաղթանակը բացում է նոր նպատակների ուղի և սկիզբն է դեպի մեծ մեդալի։
-Ձեր ամանորյա բարեմաղթանքը։
-Ցանկանում եմ շնորհավորել հայրենակիցներիս Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։ 2023-ին մաղթում եմ խաղաղություն, թող բոլորը հասնեն իրենց նպատակներին ու երազանքներին, որոնց համար պետք է պայքարել․ առանց պայքարի ամեն բան անիմաստ է։