f

Անկախ

Շատ հաճախ այդ «ուրախությունը» անմիջապես տխրություն  է բերում ընտանիքին. Վանաձորի բժշկական կենտրոնը զգուշացնում է


Որքան մոտենում են տոները, այդքան մեծանում է ամանորյա պայթուցիկներից ու ճայթռուկներից քաղաքացիների՝ հնարավոր վնասվածքներ ստանալու վտանգներն ու հարցի հետ կապված բժիշկների մտավախությունները:

 

Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանը լավ է հիշում ամեն տարվա տոնական հրավառությունների հետեւանքով բժշկական կենտրոն ընդունված երեխաներին ու մեծահասակներին:

 

«Մեր՝ բժիշկներիս համար շարունակում է խնդիր մնալ ամեն քայլափոխի վաճառվող ամանորյա ճայթռուկներն ու պայթուցիկները, որոնք թեպետ օգտագործում են իբր ուրախանալու եւ զվարճանալու համար, սակայն շատ հաճախ այդ ուրախությունը անմիջապես տխրություն  է բերում ընտանիքին՝ ունենալով  առողջության համար անդառնալի հետեւանքներ հատկապես երեխաների մոտ»,-հիշում է բժիշկը:

 

Նախորդ տարվա տոնական օրերին նմանատիպ վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են ընդունվել մեկ տասնյակից ավել քաղաքացիներ: Վնասվածքները եղել են հիմնականում մաշկի, մատների եւ դեմքի այրվածքներ, սակայն գրանցվել  են նաեւ ավելի լուրջ վնասվածքներով դիմած քաղաքացիներ, այն է՝ մատների մասնահատումով.

 

«Ես շարունակում եմ խնդրել, կոչ անել ու հորդորել մեր համաքաղաքացիներին, որպեսզի նախ իրենք չգնեն այդ պայթուցիկ նյութերը, եւ որ ամենասարսափելին է՝  չտան իրենց մանկահասակ ու անչափահաս երեխաներին: Դրանք չափից ավելի վտանգավոր են, պայթուցիկ սարքեր են, իսկ պայթուցիկը չի կարող անվնաս լինել»,-հիշեցնում է մանկական վնասվածքաբանը:

 

Նախորդ տարի նման վնասվածքով առաջին երեխան ընդունվել է բժշկական կենտրոն  դեկտեմբերի 31-ին՝ կեսգիշերին մոտ, մատի ամպուտացիայով: 4-ամյա փոքրիկի առողջական վիճակը թեպետ տեղի ու Երեւանի մասնագետների ջանքերով կայունացվել էր, սակայն մատը փրկել բժիշկներին չէր հաջողվել:

 

Ռուբեն Հակոբյանը աշխատանքային իր գործունեության ընթացքում չի հիշում մի տարի, երբ Ամանորին նման վնասվածքներով տուժածներ չբերվեին հիվանդանոց:

 

Իսկ սրա լավագույն ու միակ լուծումը պարզապես չգնելն ու չօգտագործելն է:

 

Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն

 

Վանաձորի բժշկական կենտրոն ամանոր պայթուցիկ Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին