f

Անկախ

Ֆրանսիացի քաղաքական գործիչը Զելենսկու այցն ԱՄՆ համաշխարհային պատերազմի նախագուշակ է անվանել


Ֆրանսիացի քաղաքական գործիչ, եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Ֆլորիան Ֆիլիպոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ՝ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հետ բանակցելու նպատակով, կարող է երրորդ համաշխարհային պատերազմի նախանշան լինել։ Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում։ Գրում է Gazeta.ru-ն։

«Զելենսկին Վաշինգտոնում  է՝ մեծ դաշինք  երրորդ համաշխարհային պատերազմի համար». -  նշված է հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի և ԱՄՆ-ի առաջնորդներին անհրաժեշտ է գլոբալ մասշտաբով հակամարտություն՝ սեփական փառքը «բազմապատկելու» և Եվրոպան ոչնչացնելու և մոլորակի վրա դոլարի գերիշխանությունը պահպանելու համար։

Դեկտեմբերի 21-ին Զելենսկին ժամանել է Վաշինգտոն, որտեղ հանդիպել է Բայդենի հետ և ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների Կոնգրեսում։ Ամերիկայի նախագահը ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վերջինիս բաց լինելու մասին Ռուսաստանի հետ խաղաղություն հաստատելու հարցում։

Զելենսկու՝ Միացյալ Նահանգներ ժամանելուց անմիջապես առաջ Բայդենի վարչակազմը հայտարարեց Կիևին Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին՝ որպես մոտ 1,85 միլիարդ դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի մաս։

Փետրվարի 24-ին Ռուսաստանի ղեկավարը հայտարարեց, որ որոշել է ռազմական հատուկ օպերացիա անցկացնել Դոնբասի պաշտպանության համար՝ ի պատասխան ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքին։

Գործողության անցկացման որոշումը պատճառ է դարձել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու։

Աշխարհում Ֆրանսիա Ֆլորիան Ֆիլիպո ԱՄՆ Ուկրաինա Վլադիմիր Զելենսկի այց Երրորդ համաշխարհային պատերազմ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին